63 %-ի կարծիքով վարչապետի զայրույթն Արմավիրի քաղաքապետի վրա տեղին էր

Ժամանակն է, որ ոչ միայն քաղաքապետերն, այլև համայնքապետերը հասկանան, որ իրենք այդ պաշտոնում ընտրվում են ոչ թե հասարակության վզին տեղավորվելու և բյուջեի փողերը մսխելու, այլև մարդկանց ծառայելու և նրանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար: Այսինքն քաղաքի կամ գյուղի սանմաքրումը ժամանակին կազմակերպելու, փողոցների լուսավորության հարցը կարգավորելու, կանաչապատման և այլ ծառայություններ մատուցելու և ոչ թե եղած-չեղածը վաճառելու և ստացված գումարի մի մասը գրպանելու համար:

Եվ եթե օր առաջ դա հասկանան բոլորը, ապա, ամենայն հավանականությամբ, ՏԻՄ ընտրություններից առաջ թեկնածուներն այլևս այդքան գումար ու միջոց չեն ծախսի քաղաքապետի կամ համայնքապետի պաշտոնում ընտրվելու և մի քանի անգամ վերընտրվելու համար: Եվ շատ շուտով բազազ Արտեմներին կփոխարինեն նրանք, ովքեր իսկապես գիտեն, թե ինչպես պետք է ծառայեն ժողովրդին: Ասել է թե՝ կարծես ավարտվում է գյուղի ու քաղաքի քյոխվաների «դարաշրջանը» և մոտենում է նրանց ավելի կրթված ու զարգացած մարդկանցով փոխարինելու ժամանակը: Այս ճանապարհը գուցե ժամանակատար է, բայց կարծես թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այլևս ի վիճակի չէ հանդուրժել ՏԻՄ ղեկավարների տգիտությունն ու անտեղյակությունը: Եվ դա հասկանալի դարձավ, երբ նա բոլորին ուղարկեց Ամերիկյան համալսարան՝ կրթվելու: Հիմա էլ, կարծես տեսանելի է դառնում, որ նրանցից շատերին դա էլ չի փրկի:

Վարչապետ-Արմավիրի քաղաքապետ հարց ու պատասխանը, որը բավականին լայն արձագանքի արժանացավ, դարձավ այն լակմուսի թուղթը, որը պարզ ցույց տվեց, թե իրականում որքանով են մեր միջին օղակի պաշտոնյաները տեղյակ իրենց իրական գործառույթներից: Ի դեպ, ՄԱՄՈՒԼ.am-ն իր ընթերցողների տեսակետը պարզելու համար ինտերակտիվ հարցում է կազմակերպել պարզելու, թե վարչապետի կողմից Ռուբեն Խլղաթյանի հասցեին հնչեցված մեղադրանքներին ինչպես են վերաբերվում ընթերցողները: Հարցմանը մասնակցածներից 63 %-ի կարծիքով՜ վարչապետի զայրույթը տեղին էր, 16 %-ի կարծիքով՝ վարչապետն այնդպիսով իր PR-ն էր անում, 11 %-ի կարծիքով՜ վարչապետը խոսում էր երկրի ղեկավարին ոչ վայել ձևով, իսկ 9 %-ն էլ կարծում է, որ վարչապետը չպետք է նման հաշվարկ պահանջեր քաղաքպետից և այդպիսով նսեմացներ Ռ. Խլղաթյանին:

Հաշվի առնելով, որ իրականում վարչապետը իրեն PR-ելու առանձնապես կարիք չունի, հանուն անկեղծության ընդգծենք, որ արդյունքները ցույց են տալիս, որ ինչպես ժողովրդի ստվար մասն, այնպես էլ վարչապետը հոգնել է այնպիսի ղեկավարներից, ովքեր անգամ իրենց իրական գործառույթները չգիտեն, չնայած լավ «տիրապետում» են, թե ինչ պետք է անեն, ընտրությունների ժամանակ տոկոսներ «խփելու» և նույն աթոռին երկար մնալու համար:

Արմինե Գրիգորյան

loading...
data-ad-slot="‎2565910019">
Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա անցումները Հռոմի Պապը քաղաքական գործիչներին կոչ է անում ավելին անել փախստականներին օգնելու համար Սանկտ Պետերբուրգում կկայանա «Երևանի օրեր» ծրագիրը Ըմբիշ Կարապետ Չալյանն աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է Բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձը. հայտարարվել է հետախուզում Տարոն Մարգարյանը ցավակցել է Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ Թուրքիայում երկու երեխա ձերբակալվել են քրդերեն երգելու համար Սեպտեմբերի 1-30-ը կհայտարարվի «Անվտանգ երթևեկության միամսյակ» Դատավորին 7 հազար դոլար է փոխանցել տան հարցը լուծելու համար. քրգործ է հարուցվել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,2 տոկոսով Լևոն Շիրինյանը կառավարման խորհրդարանական մոդելի անցնելուց առաջ քաղաքական համակարգի կայացման անհրաժեշտություն է տեսնում Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին Տեսանյութ. Ավազե իշխանությունը մեկ օրում կարող է փլվել. Արման Վարդանյան Բերդավանի ճանապարհի խնդիրը լուծելու դեպքում զբոսաշրջիկների թիվը կավելանա Եվրոպան սարսափի մեջ Հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ Անկախության օրվան Դեսպան Թումանյանը հանդիպել է ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահի հետ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-ին կնվազի 2-3 աստիճանով Մարսելում վարորդը ավտոմեքենան ուղղել Է ավտոբուսի երկու կանգառների վրա