Գեղարքունիքի մարզխորհրդի նիստում քննարկվեցին բերքահավաքի եւ սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված հարցեր

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզային խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, մարզպետ Կարեն Բոթոյանը: 

Նիստի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ տարածքայի կառավարման եւ զարգացման փոխնախարար Կարեն Իսախանյանը, մարզխորհրդի անդամները, մարզպետարանի ստորաբաժանումների, մարզի ուժային կառույցների ղեկավարներ:

Տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2017 թվականի 7 ամիսների արդյունքներով մարզի համայնքային բյուջեների միջին կատարողականը կազմում է 88, տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 12,8 տոկոսով:

2017 թվականի առաջին կիսամյակում կատարված վարչական հսկողության արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը: Հաշվետու ժամանակահատվածում վարչական հսկողություն է իրականացվել մարզի Նորաշեն, Բերդկունք, Վանեւան, Տորֆավան, Գեղաքար, Վ. Գետաշեն, Մադինա, Նորաբակ, Լուսակունք, Այգուտ, Գեղամասար, Ախպրաձոր, Անտառամեջ եւ Նորատուս համայնքներում: Զեկուցողը նշեց, որ առաջարկվել է համայնքների ղեկավարներին՝ 15-օրյա ժամկետում մարզպետարանի համապատասխան հանձնաժողովի կողմից արձանագրված թերությունները քննարկել ավագանու նիստերում եւ միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը զեկուցեց 2017 թվականի բերքահավաքի ընթացքի մասին: Նա նշեց, որ ընթացիկ տարում մարզում կարձանագրվի բերքատվության համեմատաբար ցածր արդյունք՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով եւ տևական երաշտով:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարզում իրականացված աշխատանքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը: Նա նշեց, որ առաջին համապետական շաբաթօրյակի ընթացքում համայնքների կողմից փակվել են 88 աղբավայրեր եւ աղբատեղիներ, 2-րդ համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավվել են 7009 մարդ եւ 2012 միավոր տեխնիկա:

Ամփոփելով մարզխորհրդի նիստի աշխատանքները՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հույս հայտնեց, որ հաջորդ նիստի ընթացքում այսօրվա նիստում նշված խնդիրները ամբողջությամբ կամ մեծ մասամբ կարգավորված կլինեն:

loading...
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է ավտոբուսում գողացված քարտով կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը Դիեգո Միլիտո. Իկարդին նման է Կրեսպոյին Հարյուրավոր ընկերություններ հեռանում են Կատալոնիայից 3-րդ հայ գործարարի սպանությունը դրսում. Ուկրաինայում ընկերը սպանել է ֆաբրիկայի տնօրենին Ուկրաինայում Թուրքիայի պահանջով Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել Չեմպիոնների լիգա. Ռեալ-Տոտենհեմ` 0:1. Վարանը գնդակն ուղարկում է սեփական դարպասը Մադագասկարում ժանտախտի համաճարակը 74 մարդու կյանք է խլել Կապան-Քաջարան ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդն ու 3 ուղևորները հոսպիտալացվել են ՌԴ-ն պատրաստ է թույլատրել 50 000 տոննա թուրքական լոլիկի ներկրումը Հայ-կանադական հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարեկամության ոգով. ՀՀ ԱԳ նախարարը՝ Կանադայի Համադաշնության 150-ամյակի միջոցառմանը Սիրիայում և Իրաքում գտնվող ԻՊ-ի գրոհայինների թիվը կազմում է 6500. Պենտագոն Չեմպիոնների լիգա. Մանչեսթեր Սիթի-Նապոլի. ուղիղ հեռարձակում Երևանում ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է 17,9 տոկոսով Խաղաղություն նախապատրաստելը պետք է լինի բոլոր նախաձեռնությունների կենտրոնում. ԵԱՀԿ նախագահություն Չեմպիոնների լիգա. Ռեալ-Տոտենհեմ. ուղիղ հեռարձակում Մասիսում հավաբուն և խոտածածկույթ է այրվել Բնական աղետներից առնվազն 40 տոկոս վնաս կրած գյուղացուն կառավարությունը հարկային արտոնություն կտրամադրի Չեմպիոնների լիգա. Մանչեսթեր Սիթի-Նապոլի. մեկնարկային կազմեր Հայաստանում փորձարկվում է ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք Մարտունի-Վարդենիկ միջհամայնքային ճանապարհն ամբողջությամբ հիմնանորոգված է
website by Sargssyan