Դիլիջանյան ճամբարը կհամախմբի հայ և վրացի երաժիշտների

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունը  օգոստոսի 15-26-ը Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը կանցկացնի հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների երաժշտական ճամբար: Միջոցառումն անցկացվում է հայ-վրացական համագործակցության շրջանակներում: Հայաստանի կոմպոզիտորների միությունից  տեղեկացրին, որ երաժշտական ճամբարի նպատակն է՝ ստեղծել մեկ միասնական հարթակ երկու երկրների երիտասարդ արվեստագետների միջև փորձի փոխանակման, մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև հետագա համատեղ նախագծերի մշակման համար:

Երաժշտական ճամբարին Հայաստանից և Վրաստանից կմասնակցի 40 կոմպոզիտոր և կատարող:

12 օրերի ընթացքում մանսակիցների համար կկազմակերպվեն հանդիպումներ և վարպետության դասեր ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ սփյուռքում ապրող հայ անվանի կոմպոզիտորների, կատարողների, արվեստի և մշակույթի վաստակավոր գործիչների հետ: Նախագծի շրջանակներում տեղի կունենա նաև հանդիպում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ:

Հայ և վրացի արվեստագետների համար կկազմակերպվի էքսկուրսիա դեպի Հաղարծին և Գոշավանք, իսկ ճամբարի ավարտից հետո՝ այցելություն Երևանի թանգարաններ:

Ճամբարը կեզրափակվի 12-օրյա աշխատանքի ամփոփմամբ և գալա համերգով, որը տեղի կունենա Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Մեծ խարույկը կազդարարի ճամբարի ավարտը:

loading...
data-ad-slot="‎2565910019">
Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա անցումները Հռոմի Պապը քաղաքական գործիչներին կոչ է անում ավելին անել փախստականներին օգնելու համար Սանկտ Պետերբուրգում կկայանա «Երևանի օրեր» ծրագիրը Ըմբիշ Կարապետ Չալյանն աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է Բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձը. հայտարարվել է հետախուզում Տարոն Մարգարյանը ցավակցել է Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ Թուրքիայում երկու երեխա ձերբակալվել են քրդերեն երգելու համար Սեպտեմբերի 1-30-ը կհայտարարվի «Անվտանգ երթևեկության միամսյակ» Դատավորին 7 հազար դոլար է փոխանցել տան հարցը լուծելու համար. քրգործ է հարուցվել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,2 տոկոսով Լևոն Շիրինյանը կառավարման խորհրդարանական մոդելի անցնելուց առաջ քաղաքական համակարգի կայացման անհրաժեշտություն է տեսնում Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին Տեսանյութ. Ավազե իշխանությունը մեկ օրում կարող է փլվել. Արման Վարդանյան Բերդավանի ճանապարհի խնդիրը լուծելու դեպքում զբոսաշրջիկների թիվը կավելանա Եվրոպան սարսափի մեջ Հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ Անկախության օրվան Դեսպան Թումանյանը հանդիպել է ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահի հետ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-ին կնվազի 2-3 աստիճանով Մարսելում վարորդը ավտոմեքենան ուղղել Է ավտոբուսի երկու կանգառների վրա