Բոլշևիկներն ընդդեմ բոլշևիզմի

Լraber.info-ն գրում է.

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության նախաձեռնությունը ` վերանվանել բոլշևիկների անունները կրող փողոցները, թափ չի առնում, ավելի շատ քննարկվում ու քննադատվում է: Օրերս պարզ դարձավ, որ կարծես ավագանիում ԵԼՔ-ի մրցակից Երկիր Ծիրանին էլ դեմ չէ այդ նախաձեռնությանը: Նախաձեռնության հանդեպ թերավահատությունը պայմանավորված է ոչ թե բուն նախաձեռնության բովանդակության, այլ հարակից այլ հանգամանքների հետ: Եվ հենց այս հանգամանքները հաշվի չառնելն ու համառորեն փողոցների վերանվանման թեման շրջանառելն են, որ թերահավատություն են ներշնչում, ինչի արդյունքում նախաձեռնությունը բացի քարոզչական ալիքից այլ դրսևորում չի ստանում:

Որոնք են այդ հանգամանքները: Նախ, Հայաստանում այսօր չկա հնի ու նորի, սովետականի ու անկախ Հայաստանի միջև հակասությունների, արժեքային բախումների դրսևորումը հանրության շրջանում: Չկա սովետի հանդեպ ակնհայտ ատելություն, ընդհակառակը կամաց-կամաց սովետական շրջանը հիշվում է որպես համեմատաբար մոդեռնիստական ու արդյունաբերական շրջան, ի տարբերություն ներկայիս Հայաստանի, որտեղ արդիականությունից միայն ազատ խոսքի իրավունքն է առկա: Սրան հակառակ, Հայաստանում կա ռեալ դժգոհություն ռուսական քաղաքականությունից: Խոսքը և ԵԱՏՄ-ի ու այնտեղ հայտնվելու Հայաստանի առեղծվածային մեկ գիշերվա մասին է, և ադրբեջանցիներին զենք վաճառելու, և Հայաստանի սուվերենությանը անընդհատ խառնվելու: Այս դժգոհությունը առկա է թե քաղաքական շրջանակներում, թե հասարակական, ընդհուպ մինչև կենցաղային, երբ օրինակ տեղի էր ունենում Էլեկտրիկ Երևանը:

Եվ հիմա, եթե կա ուժ, որն իսկապես ցանկանում է Հայաստանում մտքի ու արժեքների, միաժամանակ նաև ռեալ իրավիճակի ու քաղաքականության փորձ անել, պիտի սկսի դրանից: Բելոռուսում սովետական սիմվոլները կառավարման սովետական ավանդույթներից շատերի հետ ներդաշնակորեն պահպանվում են, բայց Լուկաշենկոն կարողանում է իրեն թույլ տալ Պուտինին կոշտ հակադարձումներ տալ: Հայաստանում, եթե փողոցները վերանվանվեն, դրանից Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի դիրքերը չեն ամրապնդվելու ռուսների հետ պաշտոնական շփումներում:

Ընդ որում, ԵԼՔ-ը կարծես թե սկսել էր խնդրի իրական արմատներին դիպչել, երբ կցկցտուր խոսակցություն գնաց ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մասին: Սակայն հետո գործընթացը արգելակվեց ու հենց այդ ժամանակ օրակարգ մտավ փողոցների վերանվանման թեման, որի քարոզչական նպատակը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության շուրջ ԵԼՔ-ում կոնսենսուսի բացակայությունը քողարկելն ու ռեալ քաղաքական հարցը սիմվոլներ փոխելու հարցով ռոտացիա անելն էր, ինչը կարծես թե վատ չի ստացվում: Փաշինյանը վերջիվերջո տարիներ շարունակ երկրի գլխավոր նյուզմեյքերներից է եղել:

Անաստաս Միկոյան

 

 

loading...
data-ad-slot="‎2565910019">
Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա անցումները Հռոմի Պապը քաղաքական գործիչներին կոչ է անում ավելին անել փախստականներին օգնելու համար Սանկտ Պետերբուրգում կկայանա «Երևանի օրեր» ծրագիրը Ըմբիշ Կարապետ Չալյանն աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է Բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձը. հայտարարվել է հետախուզում Տարոն Մարգարյանը ցավակցել է Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ Թուրքիայում երկու երեխա ձերբակալվել են քրդերեն երգելու համար Սեպտեմբերի 1-30-ը կհայտարարվի «Անվտանգ երթևեկության միամսյակ» Դատավորին 7 հազար դոլար է փոխանցել տան հարցը լուծելու համար. քրգործ է հարուցվել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,2 տոկոսով Լևոն Շիրինյանը կառավարման խորհրդարանական մոդելի անցնելուց առաջ քաղաքական համակարգի կայացման անհրաժեշտություն է տեսնում Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին Տեսանյութ. Ավազե իշխանությունը մեկ օրում կարող է փլվել. Արման Վարդանյան Բերդավանի ճանապարհի խնդիրը լուծելու դեպքում զբոսաշրջիկների թիվը կավելանա Եվրոպան սարսափի մեջ Հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ Անկախության օրվան Դեսպան Թումանյանը հանդիպել է ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահի հետ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-ին կնվազի 2-3 աստիճանով Մարսելում վարորդը ավտոմեքենան ուղղել Է ավտոբուսի երկու կանգառների վրա