Ռուբինա Բերարդոն մեծ հետաքրքրությամբ է ժամանել Արցախ

«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամները, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ oգոստոսի 12-ին ընդունել են Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով պորտուգալացի գործընկերոջը՝ խորհրդարանի փոխնախագահը ներկայացրել է բարեկամական խմբի անդամներին և նշել, որ Արցախում արդեն ավանդույթ են դարձել եվրոպացի պատգամավորների այցերը, ովքեր ժամանակի ընթացքում դառնում են մեր բարեկամները և վստահություն հայտնել, որ այս հանդիպումը ևս բացառություն չի լինելու:

Հանդիպմանը Վահրամ Բալայանն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը:

«Հնարավոր է՝ Պորտուգալիայում, որտեղ արդեն 1200 տարի սահմանները չեն փոփոխվում, դժվար է ընկալել այն կացությունը, որը ստեղծված է մեր տարածաշրջանում: Մենք տարածքների խնդիր չունենք. մեր պայքարը նախևառաջ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար է»,-ասել է նա:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ռուբինա Բերարդոն ընդգծել է, որ մեծ հետաքրքրությամբ է ժամանել Արցախ՝ երկրին, նրա տնտեսությանը, կրթական համակարգին, մշակույթի և այլ բնագավառների, շարունակվող հակամարտության մասին հնարավորինս շատ տեղեկություններ ստանալու ակնկալիքով, որոնք օգտակար կլինեն Պորտուգալիայում և Եվրոպական այլ երկրներում Արցախի մասին տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու և իր եվրոպացի գործընկերներին օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու համար:

Այնուհետև կողմերը քննարկել են Արցախի քաղաքական համակարգի, խորհրդարանի գործունեության, կրթության, մշակույթի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներ ընդգրկող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

Արցախ, խորհրդարան, եվրոպացի պատգամավոր, Ռուբինա Բերարդոն

 

loading...
Դիեգո Միլիտո. Իկարդին նման է Կրեսպոյին Հարյուրավոր ընկերություններ հեռանում են Կատալոնիայից 3-րդ հայ գործարարի սպանությունը դրսում. Ուկրաինայում ընկերը սպանել է ֆաբրիկայի տնօրենին Ուկրաինայում Թուրքիայի պահանջով Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել Չեմպիոնների լիգա. Ռեալ-Տոտենհեմ` 0:1. Վարանը գնդակն ուղարկում է սեփական դարպասը Մադագասկարում ժանտախտի համաճարակը 74 մարդու կյանք է խլել Կապան-Քաջարան ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդն ու 3 ուղևորները հոսպիտալացվել են ՌԴ-ն պատրաստ է թույլատրել 50 000 տոննա թուրքական լոլիկի ներկրումը Հայ-կանադական հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարեկամության ոգով. ՀՀ ԱԳ նախարարը՝ Կանադայի Համադաշնության 150-ամյակի միջոցառմանը Սիրիայում և Իրաքում գտնվող ԻՊ-ի գրոհայինների թիվը կազմում է 6500. Պենտագոն Չեմպիոնների լիգա. Մանչեսթեր Սիթի-Նապոլի. ուղիղ հեռարձակում Երևանում ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է 17,9 տոկոսով Խաղաղություն նախապատրաստելը պետք է լինի բոլոր նախաձեռնությունների կենտրոնում. ԵԱՀԿ նախագահություն Չեմպիոնների լիգա. Ռեալ-Տոտենհեմ. ուղիղ հեռարձակում Մասիսում հավաբուն և խոտածածկույթ է այրվել Բնական աղետներից առնվազն 40 տոկոս վնաս կրած գյուղացուն կառավարությունը հարկային արտոնություն կտրամադրի Չեմպիոնների լիգա. Մանչեսթեր Սիթի-Նապոլի. մեկնարկային կազմեր Հայաստանում փորձարկվում է ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք Մարտունի-Վարդենիկ միջհամայնքային ճանապարհն ամբողջությամբ հիմնանորոգված է Յուվենտուսի կիսապաշտպանն ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել Սպորտինգի հետ խաղին
website by Sargssyan