Էրդողանը Գերմանիայի հետ հարաբերությունների բարելավում է ակնկալում Բունդեսթագի ընտրություններից հետո

Անկարայի եւ Բեռլինի միջեւ հարաբերությունները Բունդեսթագի ընտրություններից հետո պետք է բարելավվեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Եվրոպայի կողմից քննադատությունը կապված է նրանց ներքին քաղաքականության հետ: Ավելի վաղ դա Ֆրանսիայում եւ Ավստրիայում էր, հիմա մենք տեսնում ենք, որ Գերմանիան նույնպես հետեւում է այդ ռազմավարությանը: Կարծում եմ, որ ընտրություններից հետո իրավիճակը կբարելավվի»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալությունից հետո երկիրը կվերանայի Անկարայի հանդեպ տնտեսական քաղաքականությունն ու վարկային եւ ներդրումային ծրագրերը: Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին Գաբրիելի այս հայտարարությունն անընդունելի եւ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամը խորացնող էր որակել:

Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները նախանշված են սեպտեմբերի 24-ին:

loading...
data-ad-slot="‎2565910019">
Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա անցումները Հռոմի Պապը քաղաքական գործիչներին կոչ է անում ավելին անել փախստականներին օգնելու համար Սանկտ Պետերբուրգում կկայանա «Երևանի օրեր» ծրագիրը Ըմբիշ Կարապետ Չալյանն աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է Բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձը. հայտարարվել է հետախուզում Տարոն Մարգարյանը ցավակցել է Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ Թուրքիայում երկու երեխա ձերբակալվել են քրդերեն երգելու համար Սեպտեմբերի 1-30-ը կհայտարարվի «Անվտանգ երթևեկության միամսյակ» Դատավորին 7 հազար դոլար է փոխանցել տան հարցը լուծելու համար. քրգործ է հարուցվել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,2 տոկոսով Լևոն Շիրինյանը կառավարման խորհրդարանական մոդելի անցնելուց առաջ քաղաքական համակարգի կայացման անհրաժեշտություն է տեսնում Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին Տեսանյութ. Ավազե իշխանությունը մեկ օրում կարող է փլվել. Արման Վարդանյան Բերդավանի ճանապարհի խնդիրը լուծելու դեպքում զբոսաշրջիկների թիվը կավելանա Եվրոպան սարսափի մեջ Հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ Անկախության օրվան Դեսպան Թումանյանը հանդիպել է ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահի հետ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-ին կնվազի 2-3 աստիճանով Մարսելում վարորդը ավտոմեքենան ուղղել Է ավտոբուսի երկու կանգառների վրա