Ինչպե՞ս արագացնել նյութափոխանակությունը և արագ նիհարել

Tokashi

Քաշ կորցնելու գաղտնիքը նյութափոխանակության (էներգիայի այրման գործընթացը, որն ապահովում է օրգանիզմի կենսունակությունը) մեջ է: Երբ նյութափոխանակությունը դանդաղ է տեղի ունենում, գիրության նշաններ են նկատվում, հատկապես այն հատվածներում, որտեղ ամենաքիչն ես ցանկանում: Երբ նյութափոխանակությունն արագ է ընթանում, անձն ավելի հաճախակի է սնունդ ընդունում, սակայն միևնույն ժամանակ քաշ չի հավաքում: Նյութափոխանակության ավելի բարձր ցուցանիշ ունեցող մարդիկ ավելի մկանուտ են, քան այն մարդիկ, որոնց օրգանիզմում նյութափոխանակությունը դանդաղ է կատարվում:

Ստորև ներկայացնում ենք դանդաղ նյութափոխանակության պատճառները.

1. Ավելորդ սնունդ. երբ ուտում ես ավելին, քան օրգանիզմդ պահանջում է:

2. Անարդյունավետ դիետաներ. սնվում ես հատուկ սննդակարգով կամ փորձում հնարավոր ամեն տարբերակ քաշ գցելու համար: Եթե նույնիսկ այս կամ այն շրջանում քեզ հաջողվում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա դրանք կրկին վերականգնվում են, երբ դադարում ես սնվել հատուկ սննդակարգով: Նման դեպքերում օրգանիզմը, շարունակական դիետաներից հյուծված, սկսում է քաշ հավաքել, որպեսզի պաշար ունենա, եթե դու կրկին որոշես անցնել հատուկ սննդակարգի: Որքան երկար է դիետայով սնվելու ժամանակահատվածը, այնքան երկար ժամանակ կպահանջվի օրգանիզմին «համոզելու» քաշ չհավաքել և արագացնել նյութափոխանակությունը:

3. Քաղց. հենց անցնում ենք հատուկ սննդակարգի, ավելի շատ ենք սկսում մտածել ուտելիքի մասին: Եվ հիմնականում ավելի շատ մտքով, քան ստամոքսով ենք քաղցած լինում: Այդպես է մեր ուղեղն աշխատում. միշտ ձգտում ենք նրան, ինչ չունենք, և որքան մեծ է արգելքը, այնքան ավելի մեծ է ցանկությունը:

Հոգեբանական գործոններ

Մեզ դուր է գալիս «դիմել» սննդին և ոչ միայն քաղցը հագեցնելու համար: Սնունդն ունակ է բավարարելու մեր կարիքները: Երբ լարված ենք կամ ագրեսիվ, երջանիկ կամ նյարդային, անընդհատ ցանկանում ենք ծամել: Երբ լիցքաթափվելու ցանկություն ունենք, ընտրում ենք մանկության ամենասիրելի ուտեստը: Այլ կերպ ասած՝ սնվում ենք անվերջ լավ ինքնազգացողության ակնկալիքով:

Ինչպե՞ս արագացնել նյութափոխանակությունը

1. Ակտիվ կյանքով ապրելը նյութափոխանակության արագացման հավանաբար լավագույն տարբերակն է: Նույնիսկ ամենաչնչին ֆիզիկական վարժանքը կարող է նպաստել նյութափոխանակության արագացմանը:

2. Ամրացնել մկանները: Դրան կարելի է հասնել ֆիզիկական լարվածություն պահանջող որևէ աշխատանք կատարելով (օրինակ՝ ծանրություն բարձրացնել): Կարող ես նաև զբաղվել աերոբիկայով, վազքով, հեծանիվ վարել կամ լողավազան այցելել շաբաթը երեք անգամ (առնվազն 20 րոպե տևողությամբ):

3. Նախաճաշն ու կանոնավոր սնունդը ևս նպաստում են նյութափոխանակության կարգավորմանը: Փորձիր անցնել հատուկ սննդակարգի՝ ցածր կալորիականությամբ, սակայն հարուստ սպիտակուցներով, բանջարեղենով և մրգերով:

4. Հարկավոր է չմոռանալ շատ ջուր խմել և գիշերային հանգիստ քուն ունենալ:

Եվ ամենագլխավորը՝ ավելի հեշտ է ազատվել ավելորդ կիլոգրամներից և առողջ լինել, երբ գոհ ես, երջանիկ և վայելում ես կյանքը:

loading...
Իսրայելի պաշտպանության նախարարը կոչ է արել վերանայել տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ Ֆուլ Հաուս 7-ի «հեփի էնդն» ու Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը Աղջիկները շատ են ամաչում խնդրել իրենց տղամարդուն անել դա… (ՇՏԱՊ)․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Միլենա Վարդանյանը սրանով ապացուցում է,որ սաունայում տղամարդկանց հետ հաճախ է լինում.Ահա,թե ինչ հմտորեն է նա... Հյուսիսային Ամերիկայում տարիներ առաջ գտած ջրահարսը ուսումնասիրություններից հետո նորից ծովում է Մահից մի քանի վայրկյան առաջ.Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում նայել Ամուսինը սպանեց կնոջը հարսանիքից մեկ ժամ հետո.Պատճառը սարսափելի է Չինաստանում կինը երկու անգամ կտրել է ամուսնու առնանդամը Մայա Պողոսյանը նախքան հայտնի դառնալը վաճառողուհի է եղել և չի ամաչում այդ փաստից Ի՞նչը Ռոզա Ֆիլբերգին ստիպեց լքել իր տունը Մոդելն ուղիղ եթերում լիովին մերկացել է Պերուի՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուց հետո 10+ լուսանկար, որոնք ապացուցում են՝ այս մարդիկ ծնող լինելու հետ բացարձակ կապ չունեն․ համաձա՞յն եք Երևանյան լճի մոտ հավաքվող գիշերային թիթեռնիկները «գրոհել» էին Գաի քննչականը. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Կյանքի զգալի մասը բանտում անցկացրած ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը՝ Զապ (Անդրանիկ Սողոյան) Արմավիրցի 24 ամյա տաքսիստը մեքենայի մեջ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14 ամյա աղջկա հետ Քրեական աշխարհի Թագուհիները Մայրը, նորածնի ոտքերը տեսնելով, հրաժարվեց նրանից՝ փոքրիկին թողնելով ծննդատանը. Տեսեք,թե ինչպիսին է նա 23 տարի անց Հարսնաքույրը ստուգում էր փեսային, մինչ հարսին հանձնելը Ինչից է այն պատրաստված-Coca Cola
website by Sargssyan