Դեսպան Թումանյանը հանդիպել է ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահի հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության  դեսպան Արտաշես Թումանյանը օգոստոսի 20-ին հանդիպում է ունեցել  Իրանի մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահ Մեհդի Զահեդիի հետ` քննարկելու ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԻԻՀ գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների նախարարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Ինչպեստեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն անդրադարձել է Իրանում ՀՀ բուհերի դիպլոմների ճանաչման խնդրին:

Մոհամմադ Մեհդի Զահեդին շնորհակալություն է հայտնել հուլիս ամսին Հայաստանի Հանրապետություն իր գլխավորած պատվիրակության այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար` ցանկություն հայտնելով ՀՀ ԱԺ իր գործընկերոջը հրավիրելու Թեհրան:

Խոսելով գիտության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման մասին՝ ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել կրթության և գիտության ոլորտներում երկկողմ համագործակցության մի շարք կարևոր այլ հարցերի:

loading...
Գողացել է դրամապանակը եւ բանկային քարտով գումար կանխիկացրել Անկախության տոնի առթիվ ԴԱՀԿ աշխատակիցներն արժանացել են խրախուսանքների և պարգևների Չեխիայում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին Աֆղան փախստականները գերմանացի դպրոցականի են բռնաբարել Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրությամբ առաջինների շարքում է Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով. Արա Բաբլոյան Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը. սահմանախախտը ձերբակալված է Շախմատ. Կայացել է Երևան Օփենի առաջին տուրը ՀՀ բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 20-ի դրությամբ ՄԱԿ-ն իրական է համարում Ասիա ԻՊ-ի գրոհայինների տեղաշարժի վտանգը՝ Մերձավոր Արևելքում կրած պարտությունից հետո Բացահայտվել է գողության 12, խարդախության 13 դեպք Բոլիվիայի նախագահը Դոնալդ Թրամփին մեղադրել է երկակի չափանիշների մեջ ՆԱՏՕ-ն աջակցում է Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրերի դադարեցման բոլոր ջանքերին. Ստոլտենբերգ Գագիկ Ծառուկյանի կառուցողական մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին Թրամփը ՄԱԿ-ի բարեփոխումը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի եւ ԳԱ նախագահի հետ Մոգերինին մեկնաբանել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը «Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմեր Հայաստանն է օգնում Սփյուռքին Լավրովն ԱՄՆ-ին անվանել է Սիրիայում «անկոչ հյուր»
website by Sargssyan