Լևոն Շիրինյանը կառավարման խորհրդարանական մոդելի անցնելուց առաջ քաղաքական համակարգի կայացման անհրաժեշտություն է տեսնում

 

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այն կարծիքին է, որ Հայաստանում անցումը կառավարման խորհրդարանական մոդելի կարող է հանգեցնել ճգնաժամի, եթե մինչ այդ անհրաժեշտ գործողություններ չարվեն երկրի քաղաքական համակարգը կայացնելու  և կուսակցությունների դերակատարումն ավելի բարձրացնելու ուղղությամբ: Օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետն ընդգծեց, որ այն երկրներում, որտեղ կուսակցական համակարգը կայացած չէ, անցումը խորհրդարանական կառավարման մոդելի միայն ճգնաժամի է հանգեցնելու:

«Ես կարծում եմ, որ մինչև կառավարման խորհրդարանական մոդելին անցնելը Հայաստանում պետք է ձևավորվի սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժ: Դա որոշակիորեն կնպաստի երկրի քաղաքական համակարգի կայացմանը»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանն այն կարծիքին է, որ չի կարելի լուրջ փոփոխություններ ակնկալել, քանի դեռ իշխող Հանրապետական կուսակցությունը, որը պահպանողական քաղաքական ուժ է, կոալիցիայի մեջ է սոցիալիստական գաղափարախոսություն դավանող ՀՅԴ-ի հետ: Նրա գնահատմամբ`քաղաքական համակարգի զարգացում և կայացում ապահովելու համար կամ ՀՀԿ-ն պետք է միանձնյա իշխանություն ստանձնի, իսկ ՀՅԴ-ն տեղափոխվի ընդդիմադիր դաշտ, կամ հակառակը:  «Ես կարծում եմ, որ կառավարությունը չի կարող արդյունավետ գործել, երբ պահպանողական և սոցիալիստական կուսակցությունները կոալիցիա են կազմել»,- ասաց նա

Քաղաքագետը նաև կոչ է անում կառավարման խորհրդարանական մոդելին անցնելուց ուսումնասիրել Հայաստանի առաջին Հանրապետության փորձը և առանձնահատկությունները:

 

 

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար. Ախուրյանում հրաժեշտ տվեցին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանին Երկրաշարժ Վայոց ձորում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
website by Sargssyan