Սեպտեմբերի 1-30-ը կհայտարարվի «Անվտանգ երթևեկության միամսյակ»

Երևանի քաղաքապետարանում օգոստոսի 21-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով 2017-2018 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի պատասխանատու բոլոր վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում իրականացնել միջոցառումների համալիր ծրագիր, առանձնացնել առկա խնդիրները և սեղմ ժամկետում դրանց լուծում տալ:

 Ինչպես  տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում նորերով փոխարինվել են մաշված և գունաթափված ՀՀ պետական դրոշները, ինչի հետ կապված հանձնարարվել է ՀՀ պետական դրոշներով ապահովել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մասնավոր հանրակրթական և արտադպրոցական հաստատությունները:

Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի տրանսպորտի վարչությանը ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի 1-30-ը, ավանդույթի համաձայն, իրականացնել «Անվտանգ երթևեկության միամսյակ» համալիր ծրագիրը և կրթօջախների հարակից տարածքներում սահմանել ուժեղացված հսկողություն: 
Հաշվի առնելով սեպտեմբերի առաջին օրերին տրանսպորտի հատկապես ծանրաբեռնված աշխատանքը՝ տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է նաև համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու և քաղաքացիների պատշաճ փոխադրումներ իրականացնելու նպատակով:

Loading...
loading...
Կրիս Կոուլմանը գլխավորել է Սանդերլենդը Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ դառնալու պատրաստակամության մասին Նորվեգիայի թագավորին հոսպիտալացրել են վարակի պատճառով Կևին Դե Բրույնեն ԱՊԼ-ի կիսապաշտպանների ռեկորդ է սահմանել Հունաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Մուգաբեն համաձայնել է հրաժարական տալ Զիմբաբվեի նախագահի պաշտոնից Կլաուդիո Ռանյերին կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը Ինքնասպանության փորձ Արարատի մարզում. 19-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա տեղափոխել սիրիական Իդլիբ նահանգ Տիագո Սիլվա. Խոսել եմ Կոուտինյոյի հետ, հույս ունեմ նա անակնկալ կմատուցի ՊՍԺ-ին Մադագասկարում վարակի պատճառով մահացության դեպքերի թիվը հասել է 171-ի Ադրբեջանը շահագրգռված է ԼՂ հարցի շուտափույթ կարգավորմամբ. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը Սերխիո Ռամոս. Հազար անգամ արյունաքամ կլինեի «Ռեալի» խաղաշապիկի համար Զիմբաբվեի գահընկեց նախագահ Մուգաբեն հացադուլ է հայտարարել Սիրիական բանակին հաջողվել է ամբողջությամբ ազատագրել Աբու Քամալ քաղաքն իսլամիստ գրոհայիններից Բասկետբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն Անթալիայում պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիաի հետ կապված բոլոր հարցերի շուրջ Հունաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ Հրշեջները մարել են ՀՀ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներ
website by Sargssyan