Ի՞նչ պետք է անեն ամուսինները քնելուց առաջ, որպեսզի երջանիկ լինեն

Լife.panorama.am-ը գրում է.

Ամբողջ օրն աշխատավայրում անցկացնող ամուսնական զույգերը միայն քնելուց առաջ են մի փոքր ազատ ժամանակ գտնում՝ միասին լինելու համար, այդ պատճառով էլ այդ ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել: Հոգեբանները մի քանի խորհուրդներ ունեն այս կապակցությամբ .

Ուղիղ ժամը 21:00-ին անջատեք ձեր բջջային հեռախոսները կամ դրանք դրեք մահճակալից հեռու: Զանգերն ու համացանցը խլում են այն թանկարժեք րոպեները, որոնք դուք կարող եք միասին անցկացնել:

Մոռացեք աշխատանքի մասին: Անկողնում պառկած՝ մի՛ ստուգեք ձեր էլեկտրոնային փոստը կամ աշխատանքային փաստաթղթերը: Դա կարող եք անել նաև առավոտյան:

Միասին պառկեք քնելու: Կյանքի այս ռիթմը դարձրեք ամուր սովորություն:

Քնելուց առաջ միասին կատարեք որոշ գործողություններ: Լվացեք ատամները, դասավորեք շորերը, որոնք հագնելու եք առավոտյան, սառնարանում դրեք նախաճաշի համար առանձնացված մթերքը:

Անկեղծ զրույց վարեք: Մի՛ մոռացեք միմյանց հույզերի ու հոգսերի մասին: Քնելուց առաջ հետաքրքրվեք՝ ինչպե՞ս են ձեր ամուսնու կամ կնոջ  գործերը, ի՞նչն է նրան անհանգստացնում կամ ինչի՞ կարիք ունի նա: Կիսվեք նաև ձեզ հուզող խնդիրներով:

Ննջարանում մենակ եղեք, երեխաները թող քնեն իրենց սենյակում: Նրանց ձեր անկողին թողեք միայն այն ժամանակ, երբ վատ երազ են տեսել կամ վախենում են կայծակից:

Մի՛մոռացեք համբուրել ձեր կողակցին և բարի գիշեր մաղթել նրան: Բարի խոսքերն ու ջերմ վերաբեմունքը թեթևություն ու հանգստություն են պարգևում:

loading...
Գողացել է դրամապանակը եւ բանկային քարտով գումար կանխիկացրել Անկախության տոնի առթիվ ԴԱՀԿ աշխատակիցներն արժանացել են խրախուսանքների և պարգևների Չեխիայում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին Աֆղան փախստականները գերմանացի դպրոցականի են բռնաբարել Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրությամբ առաջինների շարքում է Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով. Արա Բաբլոյան Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը. սահմանախախտը ձերբակալված է Շախմատ. Կայացել է Երևան Օփենի առաջին տուրը ՀՀ բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 20-ի դրությամբ ՄԱԿ-ն իրական է համարում Ասիա ԻՊ-ի գրոհայինների տեղաշարժի վտանգը՝ Մերձավոր Արևելքում կրած պարտությունից հետո Բացահայտվել է գողության 12, խարդախության 13 դեպք Բոլիվիայի նախագահը Դոնալդ Թրամփին մեղադրել է երկակի չափանիշների մեջ ՆԱՏՕ-ն աջակցում է Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրերի դադարեցման բոլոր ջանքերին. Ստոլտենբերգ Գագիկ Ծառուկյանի կառուցողական մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին Թրամփը ՄԱԿ-ի բարեփոխումը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի եւ ԳԱ նախագահի հետ Մոգերինին մեկնաբանել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը «Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմեր Հայաստանն է օգնում Սփյուռքին Լավրովն ԱՄՆ-ին անվանել է Սիրիայում «անկոչ հյուր»
website by Sargssyan