Գայանե Ասլամազյանը` ամուսնու հետ որդու հարաբերությունների և Հայաստան վերադառնալու մասին. Tert.am Life

Tert.am Life-ը գրում է.

Գարնանն ամուսնացած և ամուսնու` Օնչո Ջիանիի հետ ԱՄՆ մեկնած հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը վերադարձել է Հայաստան։ Այստեղ նա հանդիպել է որդուն, որին չէր տեսել 6 ամիս։ Հայաստան վերադառնալուց հետո առաջին հարցազրույցը Գայանեն վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ սա հասուն տարիքում իր առաջին երկարատև բաժանումն էր հայրենիքից։

 

–Գայանե, ի՞նչ զգացողությամբ եք վերադարձել Հայաստան և ո՞ւր եք գնացել առաջին հերթին։

 

–Ինչքան էլ սիրուն տեղերում լինես, լավ ու բարի մարդկանց տեսնես, կարոտում ես քո երկիրը։ Այս ամենը այնքան եմ սիրում, այնքան ջերմ ու հարազատ է ամեն բան` բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ։ Փոքր տարիքում երկար ժամանակով մեկնել եմ երկրից, բայց հասուն տարիքում առաջին անգամ էր այսքան ժամանակով բացակայում երկրից։ 4 ամիսը, իրոք, շատ էր։  

 

Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո որդուս և ընկերներիս գնացինք Վայք։ Եղանք Տաթևի վանքում, Խնձորեսկում և Հայաստանի այլ տեսարժան վայրերում։ Երևանում լինել դեռ չեմ հասցրել։ Այսօր եմ եկել Երևան։ Դեռ ընկերներիս էլ չեմ հանդիպել։

 

Տարօրինակ զգացողություն է, երբ Հայաստանում հանդիպում ու մի սեղանի  շուրջ նստում ենք Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Չեխիայից, Չինաստանից, Իտալիայից ժամանած հայերով. բոլորս հայ ենք, բոլորս սիրում ենք մեր հայրենիքը, բայց, չգիտես ինչու, տարբեր տեղերից պետք է գանք, հավաքվենք Հայաստանում։

 

Շատ լավ ստացվեց, որ եկա Հայաստան ու ճանապարհ ընկա։ Վերադարձիցս հետո մի քիչ այլ աչքով եմ նայում երկրին։ Շատ էի տխրել, երբ տեսա «Զորաց քարերը»։ Չէի պատկերացնում այդպիսի մոտեցում նման հուշակոթողի նկատմամբ։ Անգամ ցուցանակ չկար, որտեղ գրված էր, թե դա ինչ է։ Ահավոր տխուր է, երբ տեսնում ես, որ տուրիստները գալիս են դա տեսնելու ու այդ վիճակով են տեսնում հուշակոթողը։ Երբ տեսնում ես դրսում ինչպես են ոչնչից ստեղծում տուրիստական գոտի, ափսոսում ես։ Իտալիայից ժամանած ընկերներս մեզ հետ էին։ Նրանք առաջին անգամ էին մեր երկրում և շատ տպավորված էին։ Երբ տեսնում ես առաջատար երկրներից մեկից եկած մարդիկ ինչ աչքերով են նայում քո մշակույթին, որքան տպավորված են, ավելի խորն ես  հասկանում այդ ամենի արժեքը։ Երևի, մենք լիարժեք չենք տեսնում ու գնահատում այն, ինչ ունենք։

 

 

Հայաստան եք վերադարձել առանց Ձեր ամուսնու։ Ինչո՞ւ։

 

–Ցավոք, նա գործեր ուներ, չկարողացավ գալ։ Հուսով եմ` դեռ կկարողանա  գալ։ Իսկ ես, այսպես, թե այնպես, պետք է գայի։ Ես չեմ գնացել ԱՄՆ` բնակություն հաստատելու նպատակով։

 Շարունակությունը՝ այստեղ:

Loading...
loading...
Կրիս Կոուլմանը գլխավորել է Սանդերլենդը Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ դառնալու պատրաստակամության մասին Նորվեգիայի թագավորին հոսպիտալացրել են վարակի պատճառով Կևին Դե Բրույնեն ԱՊԼ-ի կիսապաշտպանների ռեկորդ է սահմանել Հունաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Մուգաբեն համաձայնել է հրաժարական տալ Զիմբաբվեի նախագահի պաշտոնից Կլաուդիո Ռանյերին կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը Ինքնասպանության փորձ Արարատի մարզում. 19-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա տեղափոխել սիրիական Իդլիբ նահանգ Տիագո Սիլվա. Խոսել եմ Կոուտինյոյի հետ, հույս ունեմ նա անակնկալ կմատուցի ՊՍԺ-ին Մադագասկարում վարակի պատճառով մահացության դեպքերի թիվը հասել է 171-ի Ադրբեջանը շահագրգռված է ԼՂ հարցի շուտափույթ կարգավորմամբ. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը Սերխիո Ռամոս. Հազար անգամ արյունաքամ կլինեի «Ռեալի» խաղաշապիկի համար Զիմբաբվեի գահընկեց նախագահ Մուգաբեն հացադուլ է հայտարարել Սիրիական բանակին հաջողվել է ամբողջությամբ ազատագրել Աբու Քամալ քաղաքն իսլամիստ գրոհայիններից Բասկետբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն Անթալիայում պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիաի հետ կապված բոլոր հարցերի շուրջ Հունաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ Հրշեջները մարել են ՀՀ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներ
website by Sargssyan