Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա անցումները

 

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագիրը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով, շարունակվում է համագործակցությունը նախարարության համապատասխան ծառայությունների հետ: Ըստ այդմ, նշվել է, որ ծրագրի անցած 8 փուլերի ընթացքում մայրաքաղաքի 94 հյուրընկալ ընտանիք արդեն իսկ ընդունել են 131 երեխաների: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել նախարարության հետ իրականացվող աշխատանքների ընթացքն ու քայլեր ձեռնարկել հյուրընկալ ընտանիքներին խրախուսելու նպատակով:

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հսկողությամբ կազմվել է 19 արձանագրություն: Հանձնարարվել է նաև հասարակական տրանսպորտի երթևեկի ժամանակացույցը պահել ամենօրյա խիստ հսկողության տակ: Աշխատակազմի տրանսպորտի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել մայրաքաղաքում գիշերային ժամերին փողոցային երթեկության կանոնները պահպանելու նպատակով:
«Վերջերս բողոքներ ենք ստացել մեր համաքաղաքացիներից, որ գիշերային ժամերին ավտոմեքենաներ և մոտոցիկլներ վարող որոշ քաղաքացիներ փողոցներում երթևեկում են բարձր արագությամբ, կազմակերպում են մրցումներ՝ դրանով իսկ խաթարելով մյուս քաղաքացիների հանգիստը: Ըստ այդմ, համագործակցեք ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ և խստացրեք հսկողությունն այս ուղղությամբ»,-ընդծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ քաղաքապետին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունն ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: 
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, տանիքների վերանորոգման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: 
Մեկ այլ հանձնարարականով քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչությունների, վարչական շրջանների ղեկավարների առջեւ խնդիր է դրել մինչև սեպտեմբերի մեկը պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա անցումները՝ իրականացնելով ներկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետին զեկուցվել է նաև, որ շարունակվում են խստացված հսկողությունն ու հերթապահությունը մայրաքաղաքի հրդեհավտանգ համարվող տարածքներում: 
Միաժամանակ հանրությանը պարբերաբար իրազեկվում է այդ տարածքներում հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հերթապահությունն այդ տարածքներում: 
Բնապահպանության վարչությանը հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում չորացած ճյուղերով ծառերը, որոնք ենթակա կլինեն էտման՝ համապատասխան սեզոնի ընթացքում:

 

 

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար. Ախուրյանում հրաժեշտ տվեցին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանին Երկրաշարժ Վայոց ձորում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
website by Sargssyan