Վենետիկի կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը

Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Վենետո նահանգի՝ մշակույթի գծով տարածաշրջանային խորհրդական Քրիստիանո Կորացցիին: Այս մասին ն տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը ներկա էին Վենետիկի կինոփառատոնին ներկայացված «Վերջին բնակիչը» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի պրոդյուսերներ Կեստուտիս Դրազդաուսկասը և Ադրինե Միրզայանը, Իտալիայի հայերի միության նախագահ Մինաս Լուրյանը, դերասանուհի Սանդրա Դաուկշայտեն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Վենետոյի և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող պատմական ամուր կապերին և դրանց համագործակցության ամրապնդման կարևորությանը:

Քրիստիանո Կորացցին նշեց, որ Վենետիկյան կինոփառատոնը, որին հետևում է ամբողջ աշխարհը, լավ առիթ է՝ ընդգծելու հայ ժողովրդի նկատմամբ բարեկամությունը և այս բարդ ժամանակներում ներկայացնելու հիմնարար արժեքները, ինչպիսիք են՝ միջմշակութային երկխոսությունը և խաղաղությունը պաշտպանելու անհրաժեշտությունը:

Օրվա երկրորդ կեսին կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ելույթով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը և գրող Անտոնիա Արսլանը:

 

loading...
Կարո Փայլանը Հայաստան այցի առաջին օրը եղել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Գողացել է դրամապանակը եւ բանկային քարտով գումար կանխիկացրել Անկախության տոնի առթիվ ԴԱՀԿ աշխատակիցներն արժանացել են խրախուսանքների և պարգևների Չեխիայում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին Աֆղան փախստականները գերմանացի դպրոցականի են բռնաբարել Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրությամբ առաջինների շարքում է Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով. Արա Բաբլոյան Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը. սահմանախախտը ձերբակալված է Շախմատ. Կայացել է Երևան Օփենի առաջին տուրը ՀՀ բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 20-ի դրությամբ ՄԱԿ-ն իրական է համարում Ասիա ԻՊ-ի գրոհայինների տեղաշարժի վտանգը՝ Մերձավոր Արևելքում կրած պարտությունից հետո Բացահայտվել է գողության 12, խարդախության 13 դեպք Բոլիվիայի նախագահը Դոնալդ Թրամփին մեղադրել է երկակի չափանիշների մեջ ՆԱՏՕ-ն աջակցում է Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրերի դադարեցման բոլոր ջանքերին. Ստոլտենբերգ Գագիկ Ծառուկյանի կառուցողական մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին Թրամփը ՄԱԿ-ի բարեփոխումը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի եւ ԳԱ նախագահի հետ Մոգերինին մեկնաբանել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը «Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմեր Հայաստանն է օգնում Սփյուռքին
website by Sargssyan