Ծառուկյանի կառուցողական խոսքը և կարևոր շեշտադրումները

 

ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին թերևս ամենաքննարկվածը Գագիկ Ծառուկյանի հարցուպատասխանն էր լրագրողների հետ: ԲՀԿ առաջնորդը, ինչպես և խոստացել էր, պատասխանեց լրագրողների տված բոլոր հարցերին:

Շատ հետաքրքրական են Ծառուկյանի մոտեցումները ԵԱՏՄ համաձայնագրի և ԵԼՔ դաշինքի ներկայացրած առաջարկի վերաբերյալ: Իհարկե, կառուցողական է այն պարագան, որ դաշինքի առաջնորդն իր կուսակից պատգամավորներին հանձնարարել է մասնակցել քննարկումներին և հասկանալ հարցի էությունը:

Մյուս կողմից, Ծառուկյանը խնդրին մոտենում է բիզնես-մտածողության տեսանկյունից, ինչը առավել ևս կարևոր է: Այսպես, ԵՄ հետ համաձայնագիրը շատ է քննարկվում, սակայն զուտ տնտեսական առումով մեզ չի ներկայացվում դրա առավելությունները: Մենք առ այսօր չունենք հստակ պատասխան այն հարցին, որ եթե ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրվում է, արդյո՞ք ունենք այդքան մրցունակ ապրանքներ, որոնք կարող են ներառվել եվրոպական շուկայում: Մյուս կողմից, Եվրոպայում բավականին բարձր հարկային քաղաքականությունը և ստանդարտների առկայությունը, մեզ հնարավորություն կտա՞ն օգուտներ ունենալ այդ համաձայնագրից: Քաղաքական մասը չենք կարող դիտարկել, քանի որ դա առանձին քննարկման թեմա է:

Իսկ ինչ մնում է ԵԱՏՄ շրջանականերում առկա իրավիճակին, ապա դիպուկ է Ծառուկյանի դիտարկում-հարցադրումն առ այն, որ այո, միգուցե մենք չենք կարողանում հավուր-պատշաճի օգտագործել ԵԱՏՄ երկու հարյուր միլիոնանոց շուկան: Եթե այս համատեքստում դիտարկում ենք նաև այն արտաքին տրանսֆերտները, որոնք Հայաստան են մուտք գործում ԵԱՏՄ երկրներում արտագնա աշխատանքով զբաղվող մեր հայրենակիցներից, ապա պատկերն ամբողջանում է:

Շուկայի ուսումնասիրությունը լրջագույն խնդիր է: Դա կառավարության բաց թողումն է, որը չի կարողանում առ այսօր, ճիշտ ուղղորդել բիզնեսով զբաղվողներին ու արտադրողներին, թե հատկապես ո՞ր ոլորտների վրա կարելի է կենտրոնանալ և ո՞ր երկիրն ի՞նչ հիմնական ապրանքի պահանջարկ ունի:

Գաղտնիք չէ նաև, որ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը և քաղաքական դաշինքը, տնտեսական առումով, ներկայացնում են հիմնականում մանր ու միջին բիզնեսի շահերը: Այս հարցադրումները և պնդումներն անելով` Ծառուկյանը հանդես է գալիս նաև իր որդեգրած քաղաքական հայեցակարգի հիմքերից, այն է՝ հնարավորություն ընձեռնել տնտեսվարողներին, ունենալ զարգացման հեռանկար: Հայ տնտեսվարողների համար, նախկին ԽՍՀՄ տարածքները շատ ավելի հասկանալի են ու ծանոթ, ինչպես գնահատման, այնպես էլ իրացման տեսանկյունից: Ուստի պատահական չէ, որ ԲՀԿ առաջնորդը շեշտադրումն անում է հենց այս ասպեկտի վրա:

Արտակ Գասպարյան

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար. Ախուրյանում հրաժեշտ տվեցին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանին Երկրաշարժ Վայոց ձորում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
website by Sargssyan