Գագիկ Ծառուկյանի և քաղաքական և մարդկային մոտեցումները

Սրբուհի Քալանթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բուն քաղաքական գործընթացները չեն սկսել, սակայն լրատվականներն ու հանրությունը ուշադրությունը սևեռել են գալիք տարում կայանալիք, Հայաստանի քաղաքական կյանքում կարևորագույն իրադարձությանը՝ վարչապետի ընտրությանը: Բայց արի ու տես, որ հարցը որքան կարևոր է այնքան էլ անկարևոր․․․

Իսկ անկարևոր է, մի պարզ պատճառով նոր օրենսդրությամբ խորհրդարանական մեծամասնությունն է որոշելու այս հույժ կարևոր խնդիրը: Եվ մինչ իշխանության ներկայացուցիչները խուսափում են հարցի վերաբերյալ հստակ պատասխաններ տալուց, լրագրողները հանգիստ չեն տալիս այս կապակցությամբ ընդդիմադիր պատգամավորներին։ Ահա այսօր, լրագրողները բաց չթողնելով ընձեռնված առիթը փորձեցին այս ամենի մասին իմանալ Գագիկ Ծառուկյանի կարծիքը:

Իսկ Ծառուկյանի պատասխանները սպասվածից էլ անսպասելի էին․․․ Այս առումով Ծառուկյանի քաղաքական ֆենոմենը այդպես էլ շարունակում է մնալ, քանզի լրագրողի հարցին թե ինչպես է վերաբերում վարչապետի մեկամյա գործունեությանը, Ծառուկյանը պատասխանեց թե քաղաքական տեսանկյունից, թե մարդկային փոխհարաբերությունների տեսանկյունից, նշելով որ, կոռեկտ չէ ընկերոջ գործունեության մասին կարծիք հայտնել, միևնույն ժամանակ շեշտեց, որ անմիջական հանդիպումների ընթացքում ինքը և դրականի և բացասկանի մասին բարձրաձայնում է:

Ծառուկյանը ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց դիրքորոշումը, ոչ միայն ներքաղաքական թեմաներով այլ նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Մասնավորապես պատրաստակամություն հայտնեց «Ելք» դաշինքի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը քննարկելու մասով, բայց և մեջբերեց որ յուրաքանչյուր կառույցից դուրս գալուց առաջ պետք է հստակ ունենալ ալտերնատիվ տարբերակ՝ առավելություններով հանդերձ։ 

Ստեղծված քաղաքան անդորրը արժանի կերպով խաթարելու և քաղաքական հստակ կուրս նշմարելու Ծառուկյանի փորձը լիովին ստացվեց, ինչը յուրօրինակ ուղղեցույց կարող է հանդիսանալ մյուս քաղաքական գործիչների համար՝ ապագա քայլերը պլանավորելու և դրանցով առաջնորդվելու համար:

loading...
Ռոնալդուն շուտով կամուսնանա (ֆոտո) Կարո Փայլանը Հայաստան այցի առաջին օրը եղել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Գողացել է դրամապանակը եւ բանկային քարտով գումար կանխիկացրել Անկախության տոնի առթիվ ԴԱՀԿ աշխատակիցներն արժանացել են խրախուսանքների և պարգևների Չեխիայում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին Աֆղան փախստականները գերմանացի դպրոցականի են բռնաբարել Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրությամբ առաջինների շարքում է Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով. Արա Բաբլոյան Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը. սահմանախախտը ձերբակալված է Շախմատ. Կայացել է Երևան Օփենի առաջին տուրը ՀՀ բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 20-ի դրությամբ ՄԱԿ-ն իրական է համարում Ասիա ԻՊ-ի գրոհայինների տեղաշարժի վտանգը՝ Մերձավոր Արևելքում կրած պարտությունից հետո Բացահայտվել է գողության 12, խարդախության 13 դեպք Բոլիվիայի նախագահը Դոնալդ Թրամփին մեղադրել է երկակի չափանիշների մեջ ՆԱՏՕ-ն աջակցում է Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրերի դադարեցման բոլոր ջանքերին. Ստոլտենբերգ Գագիկ Ծառուկյանի կառուցողական մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին Թրամփը ՄԱԿ-ի բարեփոխումը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի եւ ԳԱ նախագահի հետ Մոգերինին մեկնաբանել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը «Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմեր
website by Sargssyan