Մշակույթի նախարարությունն արգելել է պատմական հուշարձանների տարածքում թաղումներ իրականացնել

 ՀՀ մշակույթի նախարարությունը շրջաբերական է նախապատրաստում այն գյուղապետների համար, որոնց ղեկավարած համայնքների սահմաններում պատմական գերեզմանատներ ներառող հուշարձաններ կան։ 
Նախարարությունը նախազգուշացնում է, որ այդ գերեզմանատները նոր թաղումների համար փակ են։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարությունում տեղի ունեցածխորհրդակցությունում հուշարձաններիվերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանըզեկուցել է, որ Սանահին գործուղման ճանապարհին նույնանման հարցով ահազանգ են ստացել Արդվի գյուղի Ս. Հովհան Օձնեցու մատուռ-դամբարանի տարածքում կատարված նոր հուղարկավորության վերաբերյալ և անմիջապես գնացել այնտեղ:

«Ամբողջ տարածքը նայեցինք. իմ և խմբի մասնագետների կարծիքով` այնտեղ վերջին մի քանի տարվա ընթացքում թաղում չի եղել։ Քիչ առաջ խոսեցի Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բազալյանի հետ, որի պնդմամբ` անցյալ տարվա նոյեմբերին և այս տարվա հուլիսին այնտեղ նոր թաղումներ են եղել։ Մենք այնտեղ նման բան չենք տեսել»,-ընդգծել է Գայանե Նազլուխանյանը:

Մշակույթի նախարարությունը գրավոր դիմել է Արդվիի գյուղապետին, որպեսզի հետայսու նման բան թույլ չտա հուշարձանի տարածքում։

Նախարարության համապատասխան հանձնաժողովը Սանահինի վանական համալիր էր գործուղվել դատախազության գրության հիման վրա։ Գայանե Նազլուխանյանի փոխանցմամբ` չափագրել են տարածքի պահպանական գոտին, և հստակ երևացել է, որ այնտեղ վերջերս հուղարկավորված մարդու գերեզմանը կիսով չափ գոտուց ներս է։ Կազմվել է նաև նախահաշիվ, թե որքան գումար կարժենա տեղաշարժված երկու հին տապանաքարերը վերատեղադրելու համար։ Եզրակացություններն ուղարկվել են Լոռու մարզային դատախազություն։

 

loading...
Գողացել է դրամապանակը եւ բանկային քարտով գումար կանխիկացրել Անկախության տոնի առթիվ ԴԱՀԿ աշխատակիցներն արժանացել են խրախուսանքների և պարգևների Չեխիայում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին Աֆղան փախստականները գերմանացի դպրոցականի են բռնաբարել Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրությամբ առաջինների շարքում է Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով. Արա Բաբլոյան Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը. սահմանախախտը ձերբակալված է Շախմատ. Կայացել է Երևան Օփենի առաջին տուրը ՀՀ բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 20-ի դրությամբ ՄԱԿ-ն իրական է համարում Ասիա ԻՊ-ի գրոհայինների տեղաշարժի վտանգը՝ Մերձավոր Արևելքում կրած պարտությունից հետո Բացահայտվել է գողության 12, խարդախության 13 դեպք Բոլիվիայի նախագահը Դոնալդ Թրամփին մեղադրել է երկակի չափանիշների մեջ ՆԱՏՕ-ն աջակցում է Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրերի դադարեցման բոլոր ջանքերին. Ստոլտենբերգ Գագիկ Ծառուկյանի կառուցողական մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին Թրամփը ՄԱԿ-ի բարեփոխումը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի եւ ԳԱ նախագահի հետ Մոգերինին մեկնաբանել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը «Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմեր Հայաստանն է օգնում Սփյուռքին Լավրովն ԱՄՆ-ին անվանել է Սիրիայում «անկոչ հյուր»
website by Sargssyan