Ծառուկյանի ճեպազրույցը քաղաքական դաշտում առկա կարևորագույն խնդիրների լուծման դեղատոմս է

Նինա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ներկայումս Հայաստանում քաղաքական օրակարգը ընդհանուր առմամբ երկու ուղղությամբ է զարգանում՝ ԵԼՔ խմբակցության նախաձեռնությունը՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցման և 2018 թվականի վարչապետի պաշտոնի ստանձման հարցի վերաբերյալ: Ըստ ամենայնի այս կապակցությամբ բազմաթիվ կարծիքներ են հնչել տարբեր հարթակներից, սակայն առավել նշանակալին և ազդեցիկը, երեկ ԱԺ նստաշրջանի ժամանակ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցն էր լրագրողների հետ, որը ոչ միայն բազմաթիվ հարցերի պատասխաններ տվեց, այլև օրակարգային կարևորագույն խնդիրներին կշիռ և տրամաբանություն հաղորդեց: 

ԵՏՄ-ից դուրս գալու ԵԼՔ-ի առաջարկած արտաքաին քաղաքականությանն ուղղված նախաձեռնությունը, կամայականից հիմնավորված դարձնելու նպատակով, Ծառուկյանը նախանշեց մի քանի կարևոր առաջնահերթություններ, որոնց քննարկման պարագայում է միայն հնարավոր գալ հիմնավոր եզրակացության, արդյո՞ք արդյունավետ կլինի ԵՏՄ-ից դուրս գալ այն դեպքում, երբ դեռևս չկա նշմարված այդ կառույցին ալտերնատիվ տարբերակ, որը թե անվտանգության տեսանկյունից, թե տնտեսական համագործակցության, առավել ձեռնտու է Հայաստան պետությանը, քան այն որ առկա է: Ծառուկյանը նշեց, որ պատրաստակամ է համագործակցության և հանձնարարել է իր թիմակիցներին, պատշած կերպով մասնակցել քննարկումներին, ինչի արդյունքում էլ հնարավոր կլինի ճիշտ որոշում կայացնել այդ հարցի հետ կապված, քանի որ բացի նախանշվածից, կան ևս մի քանի դիտարկումներ, որոնք արժանի են ուշադրության: Հենց միայն տնտեսական համագործակցության առումով, պետք է հասկանալ, արդյո՞ք հայաստանյան արտադրությունը պատրաստ է ԵՄ-ի պահանջելիք ստանդարտներին: Սրանք հարցեր են, որոնք ըստ Ծառուկյանի իրավմամբ խորքային վերլուծության կարիք ունեն: 

Հարցազրույցում հնչած մյուս կարևոր հարցն էլ կապված 2018 թվականի վարչապետի պաշտոնի և ներկայիս վարչապետի բուն գործունեության գնահատականի վերաբերյալ, ևս ստացավ հավասարակշիռ և հստակ պատասխան: Նախ Ծառուկյանը կոռեկտ չհամարեց ընկերոջ հասցեին հանրայնորեն կարծիք արտահայտել, սակայն իր դիրքորոշումը ընդգծելու համար, հավելեց, որ նեղ շրջապատում հանդիպելիս Կարապետյանին և դրականի մասին է ասում, և բացասականի: Ինչ վերաբերվում է 2018 վարչապետի պաշտոնին, Ծառուկյանի ճիշտ նկատեց, որ այսօր այդ գործառույթն ամբողջությամբ, ժողովրդի կամոք /խորհրդարանական ընտրություններ, ՀՀԿ մեծամասնություն/ պատկանում է գործող իշխանությունը ներկայացնող կուսակցությանը, ովքեր էլ պետք է ներկայացնեն թեկնածուին: Այ երբ կգա դրա ժամանակը, Ծառուկյանը խոստացավ, որ իր դիրքորոշման մասին բոլորն էլ կտեղեկանան:

Ընդհանուր առմամբ Ծառուկյանի լրագրողների հետ հարց ու պատասխանը, վերջին շրջանում հնչած և քաղաքական դաշտում առկա կարևորագույն խնդիրների լուծման դեղատոմս էր, ինչն էլ ուղեցույց կհանդիսանա ապագայում այդ կարևորագույն խնդիրների տրամաբանական լուծմանը հասնելու համար:

loading...
Գողացել է դրամապանակը եւ բանկային քարտով գումար կանխիկացրել Անկախության տոնի առթիվ ԴԱՀԿ աշխատակիցներն արժանացել են խրախուսանքների և պարգևների Չեխիայում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին Աֆղան փախստականները գերմանացի դպրոցականի են բռնաբարել Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրությամբ առաջինների շարքում է Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով. Արա Բաբլոյան Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը. սահմանախախտը ձերբակալված է Շախմատ. Կայացել է Երևան Օփենի առաջին տուրը ՀՀ բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 20-ի դրությամբ ՄԱԿ-ն իրական է համարում Ասիա ԻՊ-ի գրոհայինների տեղաշարժի վտանգը՝ Մերձավոր Արևելքում կրած պարտությունից հետո Բացահայտվել է գողության 12, խարդախության 13 դեպք Բոլիվիայի նախագահը Դոնալդ Թրամփին մեղադրել է երկակի չափանիշների մեջ ՆԱՏՕ-ն աջակցում է Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրերի դադարեցման բոլոր ջանքերին. Ստոլտենբերգ Գագիկ Ծառուկյանի կառուցողական մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին Թրամփը ՄԱԿ-ի բարեփոխումը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի եւ ԳԱ նախագահի հետ Մոգերինին մեկնաբանել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը «Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմեր Հայաստանն է օգնում Սփյուռքին Լավրովն ԱՄՆ-ին անվանել է Սիրիայում «անկոչ հյուր»
website by Sargssyan