Հայր և դուստր Սահակյանների կտավները ցուցադրվեցին մեկ հարթակում

«Հորինվածք», «Ռենուար. աղջկա դիմանկարը», «Ախթամար», «Կանայք», «Պրոլետարներ բոլոր երկրների», «Տեսողություն». այս խորագրերն են կրում նկարիչներ Համբարձում Սահակյանի և Լուսինե Բրայթշայդլ Սահակյանի կտավները: Հոր և դստեր գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում:

«Լուսինեն ինձ համար իսկապես հայտնագործություն էր, և ես շատ ուրախացա և միևնույն ժամանակ զարմացա` տեսնելով նրա կտավները: Ուրախությանս պատճառն այն է, որ Լուսինեն շատ գեղեցիկ նկարներ է ստեղծել, զարմացա, որ, չունենալով նկարչուհու մասնագիտական կրթություն, նա կարողացել է այդքան նրբաճաշակ աշխատանքներ ստանալ»,- նշեց  Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Անդրադառնալով Համբարձում Սահակյանին`Աղամյանն ասաց, որ ինքը նրան վաղուց գիտի և միշտ հրճվել է նրա յուրօրինակ, մեղմ,  ասելիքով լի կտավներով:

«Նա մեզ ևս մեկ անգամ  մատուցում է գեղեցիկ արվեստ` ներկայացնելով իր վերջին տարիների ստեղծագործությունները: Սիրում ենք Համբարձումի համեստությունը, ազնվությունը»,-եզրափակեց Աղամյանը:

Նկարիչ Խաչիկ Ազիզյանը շեշտեց, որ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան ընդունվելիս քոլեջի պատին տեսել է Սահակյանի դիպլոմային աշխատանքը: «Գյուղական պատկեր էր, հրաշալի կտավ, որն ինձ չափազանց տպավորեց ու մինչ օրս հուզմունքով եմ հիշում այդ ստեղծագործությունը: Կարծում եմ` նա մեր առաջադեմ նկարիչներից է»,-ընդգծեց Ազիզյանը:

Ըստ Համբարձում Սահակյանի` կյանքը դեռ առջևում է: 

«Սպասում եմ լավ օրերի, որոնց անպայման մասնակից եմ ուզում դառնալ:  Պետք է առաջ քայլել դեպի լույսը, ստվերները հետևում թողնել, տաքություն, ջերմություն գտնել, մարդկանց սիրել, գուրգուրել, փայփայել: Այս ամենն արտահայտել եմ այս կտավներում ու նկարելիս միայն դրական երևույթների մասին եմ մտածել»,-շեշտեց նա:

Խոսելով դստեր մասին` նկարիչն ասաց, որ Լուսինեն  մասնագիտությամբ բժիշկ է, բայց 2005 թվականից սկսել է նկարել: «Ես հորդորեցի, որ նա հաճախի Մյունխենի գեղարվեստի մասնավոր ակադեմիա ու կրթություն ստանա, հմուտ նկարչուհի դառնա: Հպարտանում եմ նրանով ու շատ ուրախ եմ, որ միևնույն հարթակում ենք հանդես գալիս»,-ընդգծեց Սահակյանը:

Ցուցահանդեսին ներկա էին նկարչի հարազատները, գործընկերներն ու արվեստասերներ: Լուսինե Սահակյանը ներկա չէր, քանի որ բնակվում է Գերմանիայում:

Քաղաքական գործիչների օնլայն մեդիա վարկանիշը 2017 թվականին Խաղադրույքի գործակիցը բարձրացնե՞լ. Վիվառոյում հնարավոր է Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց Հունվարի 17-ին մայրաքաղաքում ծնվել է 52 երեխա Սվիտալսկին զգուշացնում է Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել Մխիթարյանը համաձայնության է եկել Արսենալի հետ. նա կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. Transfer News Հայտնի է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ Նախագահի ելույթի օրը ՀՀ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել 10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար Չեմ տեսնում «Ռեալ»-ն առանց Ռոնալդուի. Զիդան Կրակովում Նալբանդյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը Երևանում հանցագործությունների բացահայտման աշխատանքերի արդյունավետությունը աճել է 10.3%-ով Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Բելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը. Metro Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ են վերցնում. Իվետա Տոնոյան ՀՀ ֆինանսների նախարարը Վիեննայում հանդիպել է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Առանց դիմահարդարման Լուսինե Թովմասյանն իրեն բոլորովին նման չէ (լուսանկար) Սովորական ավելը ձեր տուն բերում է հաջողություն և գումար․ Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է այն օգտագործել Հռիփսիմե Հակոբյանը յուրահատուկ լուսանկար է հրապարակել Դուբայից Վաչե Ամարյանի որդու արկածները Դուբայում (Լուսանկարներ, տեսանյութ) Արմինկան էլ դիզայներ դարձավ․ նրա մոդելավորած զգեստը շատ աղջիկների երազանք կարող է իրականացնել (լուսանկար) Վթարի է ենթարկվել Սպիտակցի Հայկոն (լուսանկարներ) Ի՞նչ է անում Աննա Կուրնիկովան՝ պահպանելու համար ձիգ, սպորտային կազմվածքը Ինչպես ընդամենը 24 ժամվա ընթացքում մաքրել օրգանիզմը տոներից հետո Ցնցող փաստեր էներգետիկ ըմպելիքների վտանգավորության մասին. իմանալով այս ամենը, երբեք չեք... Խնձորի քացախի օգտագործման 7 արդյունավետ եղանակ. հերպեսի բուժում, ոտքերի և քրտնքի տհաճ հոտի
website by Sargssyan