Ի՞նչ եզրահանգման կգա «Ծառուկյան» դաշինքը ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի շուրջ

Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն ու, առհասարակ, ԲՀԿ-ն, որի հետ կապվում են տարատեսակ քաղաքական զարգացումներ: ՀՅԴ-ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի, ինչպես նաեւ քննարկումների թոփ եռյակում հայտնված՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու թեմայի շուրջ ORER.news-ը զրուցեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ:

- Տիկին Իսայան, երեկ՝ մինչ ԱԺ նիստի սկսվելը, տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության նիստը. արդյո՞ք ԵԱՏՄ-ից դուրս գալու թեմային անդրադարձ է կատարվել: Եթե այո, ապա ինչպիսի որոշում է կայացվել:

- Այո, երեկ մենք ունեցել ենք խմբակցության նիստ, որի ժամանակ քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում նաեւ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված առաջարկը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Բացի քննարկումից, լրագրողների հետ ճեպազրույցում պարոն Ծառուկյանը հայտնեց իր տեսակետը հարցի վերաբերյալ:

Կա հանձնարարական՝ քննարկել յուրաքանչյուր նախաձեռնություն՝ անկախ նրանից, թե ում կողմից է արված առաջարկը: Ունենք նաեւ հանձնարարական՝ սեփական նախաձեռնություններով հանդես գալու:

Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցին, ապա մեր մոտեցումը հետեւյալն է. մանրակրկիտ ուսումնասիրել յուրաքանչյուր կետ: Բարձրացված հարցը բավական կարեւոր է մեզ համար, քանի որ այն վերաբերում է ՀՀ-ի արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ տնտեսությանը:

Այս պարագայում պահի ազդեցությամբ կամ էմոցիաներով առաջնորդվելը սխալ կլինի: Այստեղ կա շատ նուրբ հարց՝ քանի մենք չունենք ալտերնատիվ տարբերակ, չենք կարող կտրուկ որոշումներ կայացնել: Պետք է հարցը դիտարկել երկկողմանի ու հասկանալ, թե ինչ ենք շահում մենք ԵԱՏՄ-ից ու ինչ վնասներ ենք կրում: Պետք Է հասկանալ, թե ինչ այլ տարբերակներ կան:

Ինչպես նշեց պարոն Ծառուկյանը, մենք պետք է հասկանանք՝ միգուցե մենք ճիշտ չենք օգտագործում մեզ տրված հնարավորությունները. սա եւս կարեւոր հարց է, որը պետք է հաշվի առնել:

- Մամուլում կան հրապարակումներ, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու գործընթացը բացառել հնարավոր չէ. ի՞նչ կասեք այս մասին:

- Ինչպես երեկ նշեց պարոն Ծառուկյանը, քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Մամուլում շրջանառվող տեղեկությունը իր ընդհանուր խոսքի մեկ հատվածն է:

Loading...
loading...
ԵԺԿ առաջնորդները և ԵՄ բարձր պաշտոնյաները կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստելու ԱլԳ գագաթնաժողովը Նոյեմբերի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 62 երեխա Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն գոլերի ռեկորդ սահմանեց խմբային փուլում Ջիգարխանյանին շտապ հոսպիտալացրել են. նա չի կարողանում քայլել Հայաստանում 2017-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերն առավել բարձր են նախորդ տարվա համեմատ Սոչիում կայացել է Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումը Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է գրանցվել Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն Ղրղզստանի նախագահը փոխվարչապետ է նշանակել Արթիկի, Ապարանի, Սպիտակի և Դիլիջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Չեմպիոնների լիգա. Իգոր Ակինֆեեւի հակառեկորդը չշարունակվեց 44-րդ խաղում ՄԱԿ-ում Լիբանանի հարցով համակարգող են նշանակել Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է Ձերբակալված սաուդյան արքայազններին խոշտանգում են. Daily Mail Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հինգ մարզերում Աֆղանստանում «Թալիբանի» 9 թմրանյութերի լաբորատորիաներ են ոչնչացվել Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները (Photo) ՊՍԺ-ն գերխոշոր հաշվով հաղթեց, «Յուվենտուս»-«Բարսելոնա» խաղն ավարտվեց ոչ-ոքի. Չեմպիոնների լիգա Բերլուսկոնին Իտալիայի դեմ ՄԻԵԴ-ում դատական հայց է ներկայացրել
website by Sargssyan