Ադրբեջանցի ահաբեկիչների թեման վաղուց փակված է. Դավիթ Բաբայան

Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատելու մասին Վարշավայում մեկնարկած ԵԱՀԿ խորհրդաժողովում ներկայացված ադրբեջանական պահանջները ադրբեջանական հերթական սադրանքն են, հերթական տեղեկատվական ահաբեկչությունը: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահիմամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
 
«Անհնար է ազատ արձակել դատապարտվածների, ովքեր մարդ են սպանել, ապօրինի կերպով սահման հատել, իրականացրել ահաբեկչական գործողություններ: Ինչպե՞ս կարելի է խոսել նման խնդրի մասին. դա նույնը կլինի, ինչպես, օրինակ, իսլամական գրոհայինների պարագլուխների ազատման մասին հարց բարձրացնելը:
 
Եվ ցավալի է, երբ չի արգելվում կարևոր ատյաններում նման հարցերի քննարկումը, քանի որ դրանք առաջին հերթին ազդում են հենց այդ ատյանների հեղինակության վրա»,- մանրամասնել է Դավիթ Բաբայանը և հավելել, որ Արցախի համար ադրբեջանցի ահաբեկիչների թեման վաղուց արդեն փակված է:

Արցախի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ադրբեջանցի 2 ահաբեկիչների դատավարությունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում՝ բաց և թափանցիկ, միջազգային դիտորդների, իրավապաշտպանների, լրատվամիջոցների մասնակցությամբ. դատարանում ապացուցվել է նրանց մեղսունակությունը:

«Չի բացառվում, որ Ադրբեջանը նրանց արդարացնելու համար դիմի նաև այլ քայլերի. դա ևս ալիևյան ռեժիմի կողմից սեփական ժողովրդի ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու մի ձև է: Մենք պատրաստ ենք հակահարված տալու նրանց կողմից կազմակերպվող նմանատիպ սադրանքների: Իսկ եվրոպական կառույցները նման խնդրին պետք է շատ լուրջ մոտենան»,- ասել է Դավիթ Բաբայանը:
 
Սեպտեմբերի 11-ին Վարշավայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդկային չափորոշիչների վերաբերյալ ստանձնած և իրականացված պարտականությունները» թեմայով խորհրդաժողովին ադրբեջանական պատվիրակության գլխավոր խնդիրը «գերության» մեջ գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատումն է:
Loading...
loading...
ԵԺԿ առաջնորդները և ԵՄ բարձր պաշտոնյաները կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստելու ԱլԳ գագաթնաժողովը Նոյեմբերի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 62 երեխա Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն գոլերի ռեկորդ սահմանեց խմբային փուլում Ջիգարխանյանին շտապ հոսպիտալացրել են. նա չի կարողանում քայլել Հայաստանում 2017-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերն առավել բարձր են նախորդ տարվա համեմատ Սոչիում կայացել է Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումը Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է գրանցվել Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն Ղրղզստանի նախագահը փոխվարչապետ է նշանակել Արթիկի, Ապարանի, Սպիտակի և Դիլիջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Չեմպիոնների լիգա. Իգոր Ակինֆեեւի հակառեկորդը չշարունակվեց 44-րդ խաղում ՄԱԿ-ում Լիբանանի հարցով համակարգող են նշանակել Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է Ձերբակալված սաուդյան արքայազններին խոշտանգում են. Daily Mail Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հինգ մարզերում Աֆղանստանում «Թալիբանի» 9 թմրանյութերի լաբորատորիաներ են ոչնչացվել Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները (Photo) ՊՍԺ-ն գերխոշոր հաշվով հաղթեց, «Յուվենտուս»-«Բարսելոնա» խաղն ավարտվեց ոչ-ոքի. Չեմպիոնների լիգա Բերլուսկոնին Իտալիայի դեմ ՄԻԵԴ-ում դատական հայց է ներկայացրել
website by Sargssyan