ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր

Հայաստանի ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հավաքների ազատության մասին» օրենքի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին հարցը: Օրինագծին կողմ քվեարկեց 68, դեմ՝ 28 պատգամավոր: Դեմ քվեարկեց «Ծառուկյան» դաշինքը, իսկ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու, քանի որ հիմնական զեկուցողը և հարակից զեկուցողները իրենց վստահեցրել են, որ իրենց մտահոգող դրույթները տեղ չեն գտնի վերջնական տարբերակում:

Օրենքի նախագծով սահմանվում են հանրահավաքներ անցկացնելու կարգը, հանրահավաքի մասնակիցների իրավունքները, ինչպես նաև այն դեպքերը, երբ հանրահավաքների անցկացումը կարող է սահմանափակվել: Ինչպես նաև ամրագրվում է, որ ուժային կառույցների աշխատակիցները համազգեստով հանրահավաքին մասնակցելու իրավունք չեն ունենա, իսկ մասնակցելու պարագայում պետք է չեզոք դիրք գրավեն: 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Ճարտարապետական գործունեության մասին» և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով Հայաստանի ճարտարապետների միության բազայի վրա առաջարկվում է ստեղծել ճարտարապետների պալատ:

Խորհրդարանը միաձայն ընդունեց նաև  «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  օրենքի նախագիծը, որով քաղաքական ապաստան տրամադրելու լիազորությունը ՀՀ նախագահից անցնելու է լիազոր մարմնին, որը ֆիքսելու է կառավարությունը: Առաջարկվող փոփոխություններով քաղաքական ապաստան ստանալու հայտերը 10 օրվա փոխարեն կքննարկվեն 30 օրվա ընթացքում: Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 93 պատգամավոր:

Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Բելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը. Metro Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ են վերցնում. Իվետա Տոնոյան ՀՀ ֆինանսների նախարարը Վիեննայում հանդիպել է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ նախագահի կողմից Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում ՀՀ քննչական կոմիտեն որոնում է դեղատնից գողություն կատարած անձին Սիրիայի քրդերը դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնեցնել Թուրքիային Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը Անդեմ նախագահը Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 63 երեխա ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել
website by Sargssyan