Արտակարգ դեպք Հյուսիսային պողոտայում. շտապօգնությունն ուշացել է, քաղաքացին մահացել է (ֆոտո)

NEWS.am-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի մոտ. կտրուկ վատացել է մի քաղաքացու (ենթադրաբար՝ ֆրանսահայ) ինքնազգացողությունը, իսկ ժամանած շտապօգնության բուժանձնակազմին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը, նա տեղում մահացել է:

Նրան ուղեկցել են երկու տարեց կանայք:

Ականատեսների խոսքով, քաղաքացին հանկարծ վատ է զգացել ու ընկել գետնին: «Ներկաներից մեկը մոտ 15 րոպե սրտի մերսում էր անում, իսկ շտապօգնությունը եկավ բավական ուշացումով՝ մոտ 25 րոպե անց: Դրանից եւս 20 րոպե անց եկավ երկրորդ շտապօգնության մեքենան՝ արդեն սրտաբանական բաժանմունքից:

Ինչ-որ պահի տղամարդն ուշքի եկավ, բայց քիչ անց նորից կորցրեց գիտակցությունը եւ քիչ անց մահացավ»,- NEWS.am-ին պատմել է ականատեսներից մեկը:

Լուսանկարները մեզ է տրամադրել ականատեսներից մեկը, ով շտապօգնության աշխատակիցներին հարցրել է, թե ինչու են այսքան ուշացումով եկել ինֆարկտով մարդուն օգնության, ինչին ի պատասխան բժիշկներից մեկն ասել է. «Հիմա դրա ժամանակը չի, խցանումներ էին»:

Լուսանկարները՝ Աննա Իսրայելյանի

loading...
Գողացել է դրամապանակը եւ բանկային քարտով գումար կանխիկացրել Անկախության տոնի առթիվ ԴԱՀԿ աշխատակիցներն արժանացել են խրախուսանքների և պարգևների Չեխիայում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին Աֆղան փախստականները գերմանացի դպրոցականի են բռնաբարել Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրությամբ առաջինների շարքում է Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով. Արա Բաբլոյան Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը. սահմանախախտը ձերբակալված է Շախմատ. Կայացել է Երևան Օփենի առաջին տուրը ՀՀ բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 20-ի դրությամբ ՄԱԿ-ն իրական է համարում Ասիա ԻՊ-ի գրոհայինների տեղաշարժի վտանգը՝ Մերձավոր Արևելքում կրած պարտությունից հետո Բացահայտվել է գողության 12, խարդախության 13 դեպք Բոլիվիայի նախագահը Դոնալդ Թրամփին մեղադրել է երկակի չափանիշների մեջ ՆԱՏՕ-ն աջակցում է Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրերի դադարեցման բոլոր ջանքերին. Ստոլտենբերգ Գագիկ Ծառուկյանի կառուցողական մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին Թրամփը ՄԱԿ-ի բարեփոխումը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի եւ ԳԱ նախագահի հետ Մոգերինին մեկնաբանել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը «Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմեր Հայաստանն է օգնում Սփյուռքին Լավրովն ԱՄՆ-ին անվանել է Սիրիայում «անկոչ հյուր»
website by Sargssyan