Մոսկվայի քաղաքային դատարանը երկարաձգել է քրեական հեղինակություններ Շաքրո Մոլոդոյի և Իտալացու կալանքը

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև սեպտեմբերի 29-ը երկարաձգել է քրեական հեղինակություններ Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ), Անդրեյ Կոչույկովի (Իտալացի) և դրամաշորթության գործում ներգրավված այլ անձանց կալանքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Այս կերպ դատավոր Սերգեյ Գրուզդևը բավարարել է դատախազի միջնորդությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կալանավորվածները բաժանվում են երկու խմբի՝ դրամաշորթության երկու դրվագով. մեկում տուժած կողմ է հանդիսանում Ժաննա Կիմը, մյուսում՝ գործարար Լև Գարամովը: Քննության վարկածի համաձայն՝ կալանավորներին միավորում է այն, որ նրանք գործել են Շաքրո Մոլոդոյի ղեկավարության ներքո:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 12-ին Քալաշովին մեղադրանք է ներկայացվել Elements ռեստորանի սեփականատիրոջից 8 մլն ռուբլի շորթելու վերաբերյալ: Նրա տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել ու առգրավվել է Մակարով տեսակի 2 ատրճանակ, ինչպես նաև՝ ձեռքի նռնակ:

Քալաշովը համարվում է հանցավոր աշխարհի առաջնորդներից մեկը: Չորս տարի առաջ նա զբաղեցրել է սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի տեղը:

Loading...
loading...
Կրիս Կոուլմանը գլխավորել է Սանդերլենդը Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ դառնալու պատրաստակամության մասին Նորվեգիայի թագավորին հոսպիտալացրել են վարակի պատճառով Կևին Դե Բրույնեն ԱՊԼ-ի կիսապաշտպանների ռեկորդ է սահմանել Հունաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Մուգաբեն համաձայնել է հրաժարական տալ Զիմբաբվեի նախագահի պաշտոնից Կլաուդիո Ռանյերին կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը Ինքնասպանության փորձ Արարատի մարզում. 19-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա տեղափոխել սիրիական Իդլիբ նահանգ Տիագո Սիլվա. Խոսել եմ Կոուտինյոյի հետ, հույս ունեմ նա անակնկալ կմատուցի ՊՍԺ-ին Մադագասկարում վարակի պատճառով մահացության դեպքերի թիվը հասել է 171-ի Ադրբեջանը շահագրգռված է ԼՂ հարցի շուտափույթ կարգավորմամբ. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը Սերխիո Ռամոս. Հազար անգամ արյունաքամ կլինեի «Ռեալի» խաղաշապիկի համար Զիմբաբվեի գահընկեց նախագահ Մուգաբեն հացադուլ է հայտարարել Սիրիական բանակին հաջողվել է ամբողջությամբ ազատագրել Աբու Քամալ քաղաքն իսլամիստ գրոհայիններից Բասկետբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն Անթալիայում պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիաի հետ կապված բոլոր հարցերի շուրջ Հունաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ Հրշեջները մարել են ՀՀ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներ
website by Sargssyan