Ծառուկյանն առաջարկում է բարդ, բայց պատասխանատու լուծում

Գագիկ Ծառուկյանի հարց ու պատասխանը լրագրողների հետ ԱԺ-ում շարունակում է ակտիվ քննարկումների տիրույթում մնալ: Սովորության համաձայն շատերը փորձում են ինչ-որ ինտրիգ դուրս բերել ընդհանուր պատկերից, կտրել առանձին մտքեր ընդհանուր կոնտեքստից, մոռանալով ամենակարևորը: Իսկ ամենակարևորը այն է, ինչ ասեց Ծառուկյանը ԵՏՄ-Հայաստան հարաբերությունների մասին: Ծառուկյանը ոչ թե պաշտպանեց ԵՏՄ-ի գաղաարը կամ հակառակ դիրքից քննադատեց այն, այլ խոսեց վերանայման մասին: 

Սա ի դեպ, բավական բարդ դիրքորոշում է: Քանի որ հեշտ է մի բանին կողմ կամ դեմ լինելը, բայց շատ դժվար է եղելությունը ընդունելը, դրա դրական ու բացասական կողմերը քննարկելն ու կառուցողական առաջարկներ ներկայացնելը: Ծառուկյանի այն միտքը, որ մենք միգուցե լիովին չենք օգտագործում ԵՏՄ հնարավորությունները, այս կառուցողական մտածողության վառ դրսևորում է: 

Իսկապես. Հայաստանը մտել է ԵՏՄ, բայց հայ արտադրողն ու սպառողը դեռևս լավ ծանոթ չեն ԵՏՄ-ի խաղի կանոններին, եղած առավելություններին ու թերություններին, օրենսդրական և իրական կյանքում դրսևորվող նյուանսներին: Թե գործարարին, թե սպառողին, թե սովորական քաղաքացիներին պետք է հստակություն թե ինչ համակարգի հետ նրանք գործ ունեն:

Եվ այս իմաստով Ծառուկյանի առաջարկը նշանակում է ՝ ոչ թե դուրս գալ, այլ նորովի մտնել ԵՏՄ ՝ վերանայելով թե մեր, թե մեր գործընկերների հնարավորությունները: Սա, ինչպես արդեն նշեցինք, բավական բարդ մոտեցում է: Որովվոհետև ի տարբերություն դեմ կամ կողմ լինելու պահանջում է աշխատանք, պահանջում է գիտելիքներ ու փորձ, հասարակության տարբեր շերտերի հետ աշխատանք: 

Հասարակության հետ հետադարձ կապի խնդիր Ծառուկյանը չունի: Միաժամանակ նրա շուրջ կա պառլամենտում ներկայացված ունակ թիմ, որ իվիճակի քննարկել ու վերանայել Հայաստան-ԵՏՄ հարաբերությունները և անհրաժեշտության դեպքում գործարար միջավայրին ու սպառողներին խորհրդատվություն տրամադրել: Սրան օգնելու է գալիս նաև այն հանգամանքը, որ թե Ծառուկյանը, թե նրա ղեկավարած քաղաքական ուժը մշտապես աչքի են ընկել մանր ու միջին բիզնեսի շահերի ներկայացմամբ:

Վահան Միքայելյան

loading...
Գողացել է դրամապանակը եւ բանկային քարտով գումար կանխիկացրել Անկախության տոնի առթիվ ԴԱՀԿ աշխատակիցներն արժանացել են խրախուսանքների և պարգևների Չեխիայում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին Աֆղան փախստականները գերմանացի դպրոցականի են բռնաբարել Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրությամբ առաջինների շարքում է Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով. Արա Բաբլոյան Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը. սահմանախախտը ձերբակալված է Շախմատ. Կայացել է Երևան Օփենի առաջին տուրը ՀՀ բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 20-ի դրությամբ ՄԱԿ-ն իրական է համարում Ասիա ԻՊ-ի գրոհայինների տեղաշարժի վտանգը՝ Մերձավոր Արևելքում կրած պարտությունից հետո Բացահայտվել է գողության 12, խարդախության 13 դեպք Բոլիվիայի նախագահը Դոնալդ Թրամփին մեղադրել է երկակի չափանիշների մեջ ՆԱՏՕ-ն աջակցում է Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրերի դադարեցման բոլոր ջանքերին. Ստոլտենբերգ Գագիկ Ծառուկյանի կառուցողական մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին Թրամփը ՄԱԿ-ի բարեփոխումը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի եւ ԳԱ նախագահի հետ Մոգերինին մեկնաբանել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը «Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմեր Հայաստանն է օգնում Սփյուռքին Լավրովն ԱՄՆ-ին անվանել է Սիրիայում «անկոչ հյուր»
website by Sargssyan