Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումները կվերսկսի ձմռանից ոչ շուտ

ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել Է, որ Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումներ կարող Է թույլ տալ ձմռանից ոչ շուտ:

«Իհարկե, մենք, թուրքական լոլիկը թույլատրելով ռուսական շուկա, նախեւառաջ պետք Է հոգ տանենք ռուս ապրանքարտադրողի մասին, եւ այստեղ մենք մոնիթորինգի ենք ենթարկելու շուկան: Եվ եթե թուրքական լոլիկ ենք ներկրելու, ապա միջսեզոնային շրջանում՝ ձմռանը, վաղ գարնանը, երբ մենք սեփական լոլիկ չունենք»,-ասել Է Տկաչովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

Սեպտեմբերի 11-ին «Կորմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ջերմոցային բանջարեղենի խոշոր արտադրողի կառավարչին եւ ճյուղային միավորման մի քանի ներկայացուցիների, հայտնել Էր, որ Թուրքիայից լոլիկի ներմուծումը Ռուսաստան, որն արգելվել Էր 2016 թվականից, կարող Է վերսկսվել հոկտեմբերին. մատակարարումները կարող են կրել փորձնական բնույթ եւ տեւել մինչեւ 2018 թվականի գարուն, այդ ժամկետում դրա ծավալը կկազմի մինչեւ 300 հազար տոննա:

«Գյուղատնտեսության նախարարությունը եւ «Ռոսսելխոզնադզորը» քննարկում են Թուրքիայից լոլիկի ներմուծումը մասնակիորեն վերսկսելու հնարավորությունը: (…) Մատակարարումները պետք Է սկսվեն 2017 թվականի հոկտեմբերին՝ «Ռոսսելխոզնադզորի» կողմից լիազորագրված թուրքական մի քանի ձեռնարկությունների կողմից, առաջին փուլում թուրքական լոլիկի ներմուծումը պլանավորվում Է թույլատրել մինչեւ 2018 թվականի ապրիլ – մայիս»,- մեջբերել Է հրատարակությունն իր աղբյուրների խոսքը:

Սեպտեմբերի 14-ին Թուրքիայում պետք Է տեղի ունենա գյուղատնտեսության գծով ռուս-թուրքական գործադիր կոմիտեի առաջին նիստը, որտեղ պլանավորվում Է քննարկել հարցերի ողջ սպեկտրը, այդ թվում՝ լոլիկի թեման, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ գյուղատնտեսության նախարարությունում:

loading...
Կարո Փայլանը Հայաստան այցի առաջին օրը եղել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Գողացել է դրամապանակը եւ բանկային քարտով գումար կանխիկացրել Անկախության տոնի առթիվ ԴԱՀԿ աշխատակիցներն արժանացել են խրախուսանքների և պարգևների Չեխիայում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին Աֆղան փախստականները գերմանացի դպրոցականի են բռնաբարել Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրությամբ առաջինների շարքում է Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով. Արա Բաբլոյան Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը. սահմանախախտը ձերբակալված է Շախմատ. Կայացել է Երևան Օփենի առաջին տուրը ՀՀ բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 20-ի դրությամբ ՄԱԿ-ն իրական է համարում Ասիա ԻՊ-ի գրոհայինների տեղաշարժի վտանգը՝ Մերձավոր Արևելքում կրած պարտությունից հետո Բացահայտվել է գողության 12, խարդախության 13 դեպք Բոլիվիայի նախագահը Դոնալդ Թրամփին մեղադրել է երկակի չափանիշների մեջ ՆԱՏՕ-ն աջակցում է Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրերի դադարեցման բոլոր ջանքերին. Ստոլտենբերգ Գագիկ Ծառուկյանի կառուցողական մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին Թրամփը ՄԱԿ-ի բարեփոխումը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի եւ ԳԱ նախագահի հետ Մոգերինին մեկնաբանել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը «Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմեր Հայաստանն է օգնում Սփյուռքին
website by Sargssyan