ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Արմեն Մութաֆյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Արմեն Մութաֆյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով.

«Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայտնի հայագետ պատմաբանի հայկական պատմամշակութային արժեքների ուսումնասիրությանն ու պահպանմանն ուղղված գիտական հետազոտական գործունեությունը: Քննարկվեցին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի նպատակներին, թեմատիկ ուղղություններին և սպասվող արդյունքներին վերաբերող հարցեր:

Հայտնի հայագետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Երուսաղեմում թանգարան հիմնելու իր ծրագրերը, անդրադարձավ Սուրբ Երկրում հայոց ներկայության պատմական արմատներին, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հաստատմանը եւ ուխտագնացությանը դեպի Տերունական վայրեր»:



loading...
Կարո Փայլանը Հայաստան այցի առաջին օրը եղել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Գողացել է դրամապանակը եւ բանկային քարտով գումար կանխիկացրել Անկախության տոնի առթիվ ԴԱՀԿ աշխատակիցներն արժանացել են խրախուսանքների և պարգևների Չեխիայում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին Աֆղան փախստականները գերմանացի դպրոցականի են բռնաբարել Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրությամբ առաջինների շարքում է Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով. Արա Բաբլոյան Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը. սահմանախախտը ձերբակալված է Շախմատ. Կայացել է Երևան Օփենի առաջին տուրը ՀՀ բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 20-ի դրությամբ ՄԱԿ-ն իրական է համարում Ասիա ԻՊ-ի գրոհայինների տեղաշարժի վտանգը՝ Մերձավոր Արևելքում կրած պարտությունից հետո Բացահայտվել է գողության 12, խարդախության 13 դեպք Բոլիվիայի նախագահը Դոնալդ Թրամփին մեղադրել է երկակի չափանիշների մեջ ՆԱՏՕ-ն աջակցում է Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրերի դադարեցման բոլոր ջանքերին. Ստոլտենբերգ Գագիկ Ծառուկյանի կառուցողական մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին Թրամփը ՄԱԿ-ի բարեփոխումը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի եւ ԳԱ նախագահի հետ Մոգերինին մեկնաբանել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը «Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմեր Հայաստանն է օգնում Սփյուռքին
website by Sargssyan