ՀԶՀ-ի գործունեության արդյունքում կնքված պայմանագրերով նախատեսվում են 112 մլն դոլարի ներդրումային ծրագրեր

2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչ 2017-ի օգոստոսի 31-ը Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվել է 3 գործարար և ներդրումային համաժողով, որոնց արդյունքում կնքվել է 9 հուշագիր և 4 պայմանագիր՝ այդ թվում 1 էքսկլյուզիվ:

Այդ մասին նշված է ՀՀ կառավարության ներկայացրած 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվության մեջ: Պայմանագրերով նախատեսվում է իրականացնել 112 մլն դոլարի ներդրումներ և սկզբնական փուլում արտահանել 500 հազար դոլարի արտադրանք, որի առաջին առաքումը կայացել է մայիս ամսին:

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է հայկական ընկերությունների մասնակցությունը թվով 9 ցուցահանդեսների, որոնց արդյունքում կնքվել են 86 պայմանագիր՝ 3,469 մլրդ դրամի (7,2 մլն դոլարի) ընդհանուր գումարով։ Ընդհանուր առմամբ, կանխատեսվում է մինչ տարվա վերջ ունենալ շուրջ 7 մլրդ դրամի արտահանման պայմանագրեր։

Գործարկվել է ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ՝ www.investmentprojects.am կայքը, որտեղ զետեղվել են ՀԶՀ կողմից հավաքագրված շուրջ 1.2 մլրդ դոլար արժողությամբ 30 ներդրումային ծրագրեր։ Խմբագրվել և քննարկման են ներկայացվել տարբեր ոլորտների թվով 40 ծրագրեր:

Կազմակերպվել է «Ձևափոխի՛ր» մրցույթը, որի առաջին փուլի արդյունքում ներկայացվել են երկրի զբոսաշրջային վայրերի ձևափոխման ու տուրիզմի զարգացման 60 նախագծեր: Ընդլայնվել է ՀԶՀ-ում գործող «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվող ծառայությունները: 2017թ-ին ՀԶՀ-ն սպասարկում է շուրջ 600 ընկերություն, որոնցից 350՝ արտահանող, իսկ 250՝ ներդրող։ Հիմնադրամը ակտիվ աշխատանքներ է տանում արտերկրում հիմնադրամի ներկայացուցիչների ցանցի ընդլայնման ուղղությամբ։ Արդեն իսկ գործում են 9 ներկայացուցիչ և մինչ տարեվերջ ներկայացուցիչների թիվը նախատեսվում է հասցնել 50-ի։ Ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում քննարկվում են ներդրումային և արտահանման ծրագրեր։

Loading...
loading...
Կրիս Կոուլմանը գլխավորել է Սանդերլենդը Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ դառնալու պատրաստակամության մասին Նորվեգիայի թագավորին հոսպիտալացրել են վարակի պատճառով Կևին Դե Բրույնեն ԱՊԼ-ի կիսապաշտպանների ռեկորդ է սահմանել Հունաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Մուգաբեն համաձայնել է հրաժարական տալ Զիմբաբվեի նախագահի պաշտոնից Կլաուդիո Ռանյերին կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը Ինքնասպանության փորձ Արարատի մարզում. 19-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա տեղափոխել սիրիական Իդլիբ նահանգ Տիագո Սիլվա. Խոսել եմ Կոուտինյոյի հետ, հույս ունեմ նա անակնկալ կմատուցի ՊՍԺ-ին Մադագասկարում վարակի պատճառով մահացության դեպքերի թիվը հասել է 171-ի Ադրբեջանը շահագրգռված է ԼՂ հարցի շուտափույթ կարգավորմամբ. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը Սերխիո Ռամոս. Հազար անգամ արյունաքամ կլինեի «Ռեալի» խաղաշապիկի համար Զիմբաբվեի գահընկեց նախագահ Մուգաբեն հացադուլ է հայտարարել Սիրիական բանակին հաջողվել է ամբողջությամբ ազատագրել Աբու Քամալ քաղաքն իսլամիստ գրոհայիններից Բասկետբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն Անթալիայում պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիաի հետ կապված բոլոր հարցերի շուրջ Հունաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ Հրշեջները մարել են ՀՀ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներ
website by Sargssyan