Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Լապշինի կողմից Ալիևին ուղղված նամակին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Ադրբեջանում դատապարտված և այդ երկրի նախագահի ներմանն արժանացած բլոգեր Ալեքսանդր Լապշինի նամակին՝ ուղղված Ադրբեջանի նախագահին:

«Թե ինչպես է Ադրբեջանի իշխանություններին հաջողվում նման նամակներ կորզել, ավելի լավ կիմանան այդ երկրում առկա քաղաքական բանտարկյալները և նրանք, ովքեր հետապնդումներից փախչելով, գտնվում են արտասահմանում»,-  Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին:

Նախարարն անդրադարձավ նաև մտահոգություններին, թե Ալեքսանդր Լապշինի հետ կատարվածից հետո ճանապարհորդություններ իրականացնող բլոգերներն այլևս Արցախ չեն այցելի, կնվազի Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը:

«Մենք լրիվ հակառակ պատկերն ունեցանք: Լապշինի ձերբակալությունից անմիջապես հետո շուրջ 10 երկրներից բլոգերներ այցելեցին Արցախ, զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է: Ես կարող եմ ձեզ տեղեկացնել, որ վաղը բլոգերների նոր խումբ է այցելելու Արցախ՝ գինու փառատոնին մասնակցելու համար: Երեք բլոգերներ պատրաստվում են նկարահանումներ իրականացնել և ներկայացնել Արցախի զբոսաշրջային գրավչությունը»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներման արժանանալուց հետո նամակով դիմել էր վերջինիս՝ ներողություն խնդրելով իր կողմից նախկինում արված հրապարակումների համար:

Loading...
loading...
Կրիս Կոուլմանը գլխավորել է Սանդերլենդը Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ դառնալու պատրաստակամության մասին Նորվեգիայի թագավորին հոսպիտալացրել են վարակի պատճառով Կևին Դե Բրույնեն ԱՊԼ-ի կիսապաշտպանների ռեկորդ է սահմանել Հունաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Մուգաբեն համաձայնել է հրաժարական տալ Զիմբաբվեի նախագահի պաշտոնից Կլաուդիո Ռանյերին կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը Ինքնասպանության փորձ Արարատի մարզում. 19-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա տեղափոխել սիրիական Իդլիբ նահանգ Տիագո Սիլվա. Խոսել եմ Կոուտինյոյի հետ, հույս ունեմ նա անակնկալ կմատուցի ՊՍԺ-ին Մադագասկարում վարակի պատճառով մահացության դեպքերի թիվը հասել է 171-ի Ադրբեջանը շահագրգռված է ԼՂ հարցի շուտափույթ կարգավորմամբ. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը Սերխիո Ռամոս. Հազար անգամ արյունաքամ կլինեի «Ռեալի» խաղաշապիկի համար Զիմբաբվեի գահընկեց նախագահ Մուգաբեն հացադուլ է հայտարարել Սիրիական բանակին հաջողվել է ամբողջությամբ ազատագրել Աբու Քամալ քաղաքն իսլամիստ գրոհայիններից Բասկետբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն Անթալիայում պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիաի հետ կապված բոլոր հարցերի շուրջ Հունաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ Հրշեջները մարել են ՀՀ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներ
website by Sargssyan