Բույլ մը նայվածք

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապույտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ։

Հիշու՞մ եք Դուրյանի այս խոսքերը: Ես հիշում եմ: Իսկ ահա Լևոն Մկրտչյանի հարցում կասկածում եմ: Նա երևի թե չի կարդացել Պետրոս Դուրյան, իսկ եթե անգամ կարդացել է, ապա չի հիշում: Ինչու՞ եմ համոզված: Բացատրեմ: Եթե նա կարդացած լիներ Դուրյան, ապա դժվար թե ռուսաց լեզվի հայեցակարգ ներկայացներ քննարկման: 

Խնդիրը հայեցակարգի մեջ չէ, ընկերներ: Խնդիրն անգամ ռուսաց լեզվի մեջ չէ: Եթե նայենք մեր պատմությանը, ապա շատ դժվարությամբ կգտնենք 100 տարի տևող ժամանակահատված, երբ այս կամ այն օտար տիրապետության ազդեցության տակ չենք եղել: Ու դրան զուգահեռ, այս կամ այն կայսրության լեզուն կամ մշակույթը Հայաստանում տարածված չեն եղել: Բոլոր ժամանակներում եղել է այդպես: 

Գրեթե մոնոէթնիկ երկրում, ես չեմ տառապում «հայու գենի» պահպանման մառազմով: Որպես էթնիկ հանրույթ մնացել ենք ավելի վատ ժամանակներում ու համոզված եմ, որ դեռ կմնանք:

Խնդիրն իշխանության ստրկամտության մեջ է: Մի իշխանության, որը կրթության ոլորտը ներկայացնում է այսպես ասած ազգային կուսակցության վայ նախարարը: Գիտե՞ք, այս մարդն արդեն ծիծաղելի է դառնում: Երբեմն հիշում եմ հայտնի ֆիլմի արտահայտությունը և միայն դա է ինձ օգնում նրա մասին գրել. «Վարդուշը քուգդ է, ըդոր համար կզարգես...»:

Հակառակ կողմից, երբ նայում ես խնդրին, ապա տեսնում ես, որ ռուսական սապոգի հույսով ապրող դաշնակից ավելի վատ բան չի կարող լինել: Ակամայից մտածում ես. արդյո՞ք ճիշտ չէին բոլշևիկները և ցարը, որոնք բացեցին դաշնակցության գործերը: Միգուցե մարդիկ տառապում էին ապագան տեսնելու հազվագյուտ հիվանդությամբ: Իհարկե, այս վերջին միտքս մառազմատիկ է: Սակայն նման կերպ մտածելու հիմքեր տալիս է այս նախարարը: 

Սա սահմանափակ պետական մտածողության դրսևորումից և ինչպես վերը նշեցի՝ ստրկամտությունից զատ, այլ վտանգ չի պարունակում իր մեջ: Ուստի, մենք ունենք խնդիր: Ունենալ արժանապատիվ պետության հայեցակարգ ունեցող և պետական գիտակցությամբ օժտված քաղաքական գործիչներ: Բայց քանի դեռ Սերժ Սարգսյանն է իշխանության ղեկին՝ իր արբանյակների կոալիցիայով, այդ խնդիրը չի լուծվի:

Վահրամ Թոքմաջյան

ORER.news, վերլուծաբան

Loading...
loading...
Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն գոլերի ռեկորդ սահմանեց խմբային փուլում Ջիգարխանյանին շտապ հոսպիտալացրել են. նա չի կարողանում քայլել Հայաստանում 2017-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերն առավել բարձր են նախորդ տարվա համեմատ Սոչիում կայացել է Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումը Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է գրանցվել Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն Ղրղզստանի նախագահը փոխվարչապետ է նշանակել Արթիկի, Ապարանի, Սպիտակի և Դիլիջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Չեմպիոնների լիգա. Իգոր Ակինֆեեւի հակառեկորդը չշարունակվեց 44-րդ խաղում ՄԱԿ-ում Լիբանանի հարցով համակարգող են նշանակել Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է Ձերբակալված սաուդյան արքայազններին խոշտանգում են. Daily Mail Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հինգ մարզերում Աֆղանստանում «Թալիբանի» 9 թմրանյութերի լաբորատորիաներ են ոչնչացվել Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները (Photo) ՊՍԺ-ն գերխոշոր հաշվով հաղթեց, «Յուվենտուս»-«Բարսելոնա» խաղն ավարտվեց ոչ-ոքի. Չեմպիոնների լիգա Բերլուսկոնին Իտալիայի դեմ ՄԻԵԴ-ում դատական հայց է ներկայացրել ՈւԵՖԱ-ն «Ռեալի» ֆուտբոլիստին կասկածում է միտումնավոր դեղին քարտ ստանալու մեջ Ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայում
website by Sargssyan