Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյում ստեղծված իրավիճակով

Վերջին օրերին ամենքի ուշադրությունը սևեռված է Ջավախքի Գումբուրդո գյուղին, ուր տեղ են գտել բախումներ հայերի և վրաց ջոկատայինների միջև: Առճակատման պատճառը հայկական խաչքարի տեղադրումն էր: Ստեղծված իրավիճակի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում և օտար, անդրադառնում են Գումբուրդոյի դեպքերին, ներկայացվում են տարբեր պատճառներ: Որն է, սակայն, իրական պատճառը Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների:

- Այն, ինչ տեղի ունեցավ Ջավախքի Գումբուրդո գյուղում, ցավալի է: Կատարվածի առնչությամբ խորապես մտահոգված է Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մեր ժողովուրդը:

Խնդիրը հետևյալն է: Գումբուրդո գյուղի եկեղեցու շրջակայքում ամփոփված են եղել ննջեցյալներ: Վերջին շրջանում վերանորոգման շինարարական աշխատանքներ են իրականացվել, որոնց ընթացքում գերեզմանները քանդվել և ննջեցյալների աճյունները շինարարական մնացորդների հետ տեղափոխվել են այլ վայր:

Տեղեկանալով այս մասին՝ գյուղացիները երեք տասնյակից ավելի պարկերի մեջ հավաքել են աճյունները և ամփոփել եկեղեցու տարածքում՝ ցանկանալով նաև վերահուղարկավորման վայրում կանգնեցնել խաչքար:

Խաչքարի տեղադրումն արգելվել է իրավապահների կողմից, ինչը պատճառ է դարձել այս տհաճ միջադեպի և որոշակի լարվածություն առաջ բերել:

Ի՞նչ քայլեր են կատարվում` հարթելու ստեղծված անցանկալի իրավիճակը:

- Նախ կուզենք տեղեկացնել, որ խաչքարի տեղադրման հարցը երկար ժամանակ է, որ բերված է վրաց կողմի ուշադրության: Այս կապակցությամբ ինչպես վրաց իշխանությունների, այնպես և Վրաց եկեղեցու ներկայացուցիչների հետ քննարկումներ են տեղի ունեցել Վիրահայոց թեմի ներկայացուցիչների մակարդակով: Հարցն արծարծվել է նաև սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի հանդիպմանը:

Վիրահայոց թեմի առաջնորդը շարունակում է հանդիպումները վրացական իշխանությունների և եկեղեցու ներկայացուցիչների հետ՝ հանդարտության մեջ խնդիրը բարվոք լուծման առաջնորդելու և լարվածությունը թուլացնելու համար:

Հույս ունենք, որ վրաց իշխանությունների, Վրաց Ուղղափառ Եկեղեցու և հայոց թեմի համատեղ ջանքերով խնդիրը կկարգավորվի և Գումբուրդոյի մեր ժողովրդին հնարավորություն կընձեռնվի, ազգային ընկալյալ ավանդույթի համաձայն, պատշաճ հարգանք դրսևորել իրենց ննջեցյալների նկատմամբ:

Loading...
loading...
«ԲելԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա մեկ զոհ Միլանը ցանկանում է թիմ հրավիրել Ռեյնային Երևանի Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում նոր արագաչափեր կգործարկվեն Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին «Արսենալը» և «Սևիլիան» համաձայնեցրել են Նզոնզիի տրանսֆերը Երևանի քաղաքապետը Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ պարգևատրել է միության մի շարք անդամների Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել Ռոբերտ Լևանդովսկին՝ Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը. հայտնաբերվել է նաև պատվերը կատարողի դին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ժոզե Մոուրինյու. Եթե ամեն ինչ պարզ լիներ չեմպիոնական մրցավազքում, կմեկնեի Լոս Անջելես հանգստի Բելգիայի դատարանը փակեց Պուչդեմոնի՝ Իսպանիային արտահանձման գործը Մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է Այս տարի ֆուտբոլի ֆեդերացիան տարվա լավագույն մարզիչ չի ընտրի Մշակույթի, կրության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ՝ ավագանու նիստին ընդառաջ Նոբել Առուստամյանի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել աշխարհի ցանկացած թիմ
Հիշո՞ւմ եք այս փոքրիկին, ով սովամահ լինելու եզրին էր․ միայն տեսեք, թե տարիներ անց ինչ տեսք ունի նա. լուսանկարներ Կազինոների 6 գաղտնիքներ, որոնց մասին Ձեր երբեք չեն ասել. Ձեզ պարզապես խամաճիկացնոմ ու թալանում են 6 հնարք, որոնց շնորհիվ առանց գումար ծախսելու ձեր հեռախոսը կվերածվի ամենակարող սարքի․ պատրաստեք ինքներդ Դերասանուհի Լիկա Սալմանյանը՝ գեղեցիկ դիմահարդարմամբ. լուսանկարներ 20 լուսանկար, որոնք դիտելու ժամանակ Ձեր արյունն անգամ կսառչի երակներում ԹԵՍՏ. Այն, ինչ տեսաք առաջինը, կբացահայտի ձեր բնավորության գաղտնի կողմերը Հիմա, մեկ տարի անց, կամ թե տասը ու հարյուր տարի հետո մենք չեն բաժանվի. Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հայտարարությունների մաս... Սոնա Ռուբենյանի նոստալգիկ ու հուզիչ գրառումը ծննդյան օրվա կապակցությամբ Դիլիջանում ավտոբուսի սրահը տաքացվում է գազի խողովակից դուրս եկող կրակով. լուսանկար Գիտնականները կյանքը երկարացնելու միջոց են առաջարկել․ ահա թե որն է դա
website by Sargssyan