Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն այս տարի կբացի Ջոն Մալկովիչը

 Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն այս տարի կբացի Հոլիվուդի լեգենդար դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 11-ից դեկտեմբերի 11-ը դասական երաժշտության սիրահարները փառատոնի շրջանակներում կմասնակցեն հետաքրքիր նախագծերի, որոնց ընթացքում կհնչեն նաեւ պրեմիերաներ: «Ես շատ կուզեմ, որ մարդիկ ոչ միայն տեսնեն, որ լավագույն դերասաններից մեկը՝ Ջոն Մալկովիչը Հայաստանում է, բեմում է մեր նվագախմբի հետ, այլեւ լսեն, թե ինչ է ասում նա»,-ասաց նա:

Համերգին Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։

Փառատոնյան համերգների ընթացքում կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» համերգային նախագիծը: Համերգների ընթացքում հանդես կգան հայտնի դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լեւոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը եւ այլք:

Խաչատրյանական փառատոնի շրջանակներում կլինեն համերգներ նաեւ արտերկրում. Կաունասի ֆիլհարմոնիկ համերգասրահում ելույթ կունենան Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի այս տարվա դափնեկիրները:

Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ:

Փառատոնն այս տարի նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին։

Loading...
loading...
«ԲելԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա մեկ զոհ Միլանը ցանկանում է թիմ հրավիրել Ռեյնային Երևանի Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում նոր արագաչափեր կգործարկվեն Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին «Արսենալը» և «Սևիլիան» համաձայնեցրել են Նզոնզիի տրանսֆերը Երևանի քաղաքապետը Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ պարգևատրել է միության մի շարք անդամների Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել Ռոբերտ Լևանդովսկին՝ Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը. հայտնաբերվել է նաև պատվերը կատարողի դին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ժոզե Մոուրինյու. Եթե ամեն ինչ պարզ լիներ չեմպիոնական մրցավազքում, կմեկնեի Լոս Անջելես հանգստի Բելգիայի դատարանը փակեց Պուչդեմոնի՝ Իսպանիային արտահանձման գործը Մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է Այս տարի ֆուտբոլի ֆեդերացիան տարվա լավագույն մարզիչ չի ընտրի Մշակույթի, կրության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ՝ ավագանու նիստին ընդառաջ Նոբել Առուստամյանի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել աշխարհի ցանկացած թիմ
Հիշո՞ւմ եք այս փոքրիկին, ով սովամահ լինելու եզրին էր․ միայն տեսեք, թե տարիներ անց ինչ տեսք ունի նա. լուսանկարներ Կազինոների 6 գաղտնիքներ, որոնց մասին Ձեր երբեք չեն ասել. Ձեզ պարզապես խամաճիկացնոմ ու թալանում են 6 հնարք, որոնց շնորհիվ առանց գումար ծախսելու ձեր հեռախոսը կվերածվի ամենակարող սարքի․ պատրաստեք ինքներդ Դերասանուհի Լիկա Սալմանյանը՝ գեղեցիկ դիմահարդարմամբ. լուսանկարներ 20 լուսանկար, որոնք դիտելու ժամանակ Ձեր արյունն անգամ կսառչի երակներում ԹԵՍՏ. Այն, ինչ տեսաք առաջինը, կբացահայտի ձեր բնավորության գաղտնի կողմերը Հիմա, մեկ տարի անց, կամ թե տասը ու հարյուր տարի հետո մենք չեն բաժանվի. Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հայտարարությունների մաս... Սոնա Ռուբենյանի նոստալգիկ ու հուզիչ գրառումը ծննդյան օրվա կապակցությամբ Դիլիջանում ավտոբուսի սրահը տաքացվում է գազի խողովակից դուրս եկող կրակով. լուսանկար Գիտնականները կյանքը երկարացնելու միջոց են առաջարկել․ ահա թե որն է դա
website by Sargssyan