Գյումրիում ներկայացվեց լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի «Ժամանակակից արվեստի թանգարան» շարքի պատկերագիրքը

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամը Գյումրու «Բեռլին Արթ Հոթել»-ի «Գալերի 25» ցուցասրահի հրավերով հոկտեմբերի 7-ին անցկացրեց «Ժամանակի ստվերները Գյումրիում» հանդիպում-զրույց լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը ցուցադրվեց Գագիկ Հարությունյանի «Ժամանակակից արվեստի թանգարան» շարքից երեք լուսանկար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Գագիկ Հարությունյանն ուշ խորհրդային շրջանի նշանավոր հայ լուսանկարիչներից է, ում «Ժամանակի ստվերները» խորագրով առաջին հետահայաց ցուցահանդեսը կյանքի է կոչվել «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության ջանքերով։ Դեռևս 1970-ականների սկզբին որպես վավերագրական լուսանկարչության վարպետ ճանաչված Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ զարդարել են տեղական և համամիութենական պարբերական մամուլի էջերը:

Գագիկ Հարությունյանը միակ խորհրդահայ լուսանկարիչն է, որը պատկերել է Աֆրիկան և յուրատիպ շարքերով անդրադարձել Լատվիային, Էստոնիային, Ֆրանսիային, Բելգիային, Ավստրիային և այլ երկրների: Հայաստանում և արտերկրում կայացած անհատական և խմբակային ցուցահանդեսներում, ինչպես նաև «Գարուն» գրական-քննադատական ամսագրում ներկայացված Գագիկ Հարությունյանի գեղագիտական հայացքները նշանակալի խթան են հանդիսացել 1970-1990 ականներին Հայաստանում արվեստային լուսանկարչության զարգացման համար և զգալի ազդեցություն ունեցել հայաստանյան լուսանկարիչների հետագա սերնդի վրա:

««Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ կյանքի կոչված այս նախագիծն ու Գերմանիայի Հալլե քաղաքում հրատարակված երկլեզու պատկերագիրքն ընդգրկում են Հարությունյանի ողջ ստեղծագործական ուղին պատկերող 183 աշխատանք, որոնց մեծ մասը ներկայացվեց հանրությանն առաջին անգամ»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ պատկերագիրքն հասանելի է նաև Գերմանիայում:

Սա ոչ միայն արվեստագետի ներկայացում է, այլ նաև Հայաստանի, քանի որ այս 183 աշխատանքը պատկերում է Հայաստանը՝ ճարտարապետությունը, բնությունը և այլն, սա նաև կարող է ձեռնարկ հանդիսանալ լուսանկարչության առաջին քայլերն անող երիտասարդների համար: Նախագիծն իրականացվել է «Մշակույթի և կառավարման լաբորատորիան» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO)։

Loading...
loading...
ԱՄՆ-ն պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ հակամարտության ռազմական լուծմանը. Թիլերսոն Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը Նյու Յորքում հայ նկարիչների ցուցահանդեսի հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ԵՄ-ի երկրների ղեկավարները հաստատեցին անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը «Մեղրի» ազատ առևտրի գոտին ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, Իրանի հետ բիզնեսը զարգացնելու շատ լավ հարթակ է. ՀՀ վարչապետ Ռուսաստանն ու Եգիպտոսը վերականգնում են օդային հաղորդակցությունը Սիսիանում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչությունը նախանշեց 2018թ.-ի հիմնական աշխատանքները Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանի սահմանային պահակակետերի արդիականացման աշխատանքներ են իրականացնում Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Զոհվածների փառաբանման միջոցառում՝ Երկրապահում ՀՀ ՀՔԾ-ն ապօրինի անտառահատումների քրգործով մեղադրանքներ է առաջադրել 5 ղեկավար պաշտոնատար անձանց Բադալյանների ընտանիքը շարունակում է ավանդական դարձած բարեգործական նախաձեռնությունը Խորհրդարանական վերահսկողությունը կոչված է ապահովել բաց և թափանցիկ հանրային կառավարում. Ռուստամ Մախմուդյան Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա
website by Sargssyan