Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովին քննարկվեցին գրականության ոլորտում առկա խնդիրները

Գրողն ի վիճակի է փոխել մի ամբողջ հասարակություն, և այսպիսի համաժողովների նպատակը մեր գաղափարական մտածողությունը,  առանց վախենալու կարելի է ասել մեր երկրի ժողովրդի ապագան համակարգելն ու կարգավորելն է: Այս մասին հոկտեմբերի 9-ին Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովին ասաց Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ  Սերժ Սրապիոնյանը:

«Ինչպես ասել է Պարույր Սևակը. «Ժողովուրդը չի ծնում անհատներին, անհատներն են ծնում  ժողովրդին»: Անշուշտ, իրենց  գաղափարներով, համահավաք մտածողությամբ, իրենց խորքային մոտեցումներով: Ուստի պետք է պահել այդ անհատներին և գնահատել նրանց»,- նշեց Սրապիոնյանը:

Սփյուռքահայ գրող Յակոբ Պալեանի խոսքով՝ համաժողովն ունի մեծ դեր և նշանակություն, սակայն, իր կարծիքով, ի սկզբանե պետք է գրողների փոքր խմբեր ստեղծվեին, ընտրվեին թեմաներ, որոնց շուրջ գրողները քննարկումներ կիրականացնեին, խնդիրներ առաջ կքաշեին  ու կփորձեին դրանց լուծման ճանապարհներ առաջարկել: 

«Համաժողովի այս տարբերակն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ մինչև հինգ մարդ ելույթ է ունենում դու,  որքան էլ լավ հիշողություն ունենաս, չես կարողանում մտքում պահել նախորդների ասածները: Լավ կլիներ, որ մեզ տրվեր հնարավորություն կանխավ ծանոթանալ զեկույցներին, ներկայացվող թեմաներին, կարդացած գալ, կարծիք հայտնել: Առանց դրա առաջընթաց չի լինի»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով  օտարագիր գրողներին՝ Պալեանը շեշտեց, որ որքան էլ ինքը սիրի ու հավանի Ֆրանց Վերֆելին, որը հայերին վերաբերող խնդիր է բարձրաձայնում իր ստեղծագործությամբ, միևնույն է, դրանով Վելֆելը հայ գրականության ներկայացուցիչ չի դառնում: 

«Ըստ իս՝ հայ գրականության անցագիրը հայոց լեզուն է: Գրականությունը, ստեղծագործությունը պատկանում է այն լեզվին, որով արտահայտվում է: Մի ֆրանսիացի իմաստուն մարդ ասել է, որ բառերի ժառանգությունը գաղափարների ժառանգություն է, հետևաբար բառը գաղափար  է փոխանցում, այն իր իմաստն ունի»,-եզրափակեց գրողը:

Արցախից Հայաստան ժամանած երիտասարդ գրող Վան Նովիկովն ասաց, որ համաժողովին, նախևառաջ, գրականության ոլորտում առկա խնդիրներն ուրվագծվեցին: «Հետագայում որքանով այդ խնդիրների լուծումները գործնական տեսքի կբերվեն, չեմ կարող ասել, բայց միայն այն, որ մենք հասու ենք դառնում Սփյուռքում տեղի ունեցող գրական գործընթացներին, արդեն իսկ լավ է: Դա ինձ համար մեծ նշանակություն ունի, քանի որ ինքս շատ եմ հետաքրքրվում Սփյուռքի գրական կյանքով ու ցավով եմ նշում, որ  հայապահպանության տեսանկյունից այնտեղ բազում բացեր կան»,-նշեց նա:

Խոսելով Արցախի գրական առօրյայի մասին՝ Նովիկովն ընդգծեց, որ  բազմաթիվ հասուն գրողներ  կարծում են, որ Արցախի ժամանակակից գրականության մեջ տեղի ամենօրյա կյանքը գրեթե բացակայում է: 

«Դա լուրջ խնդիր է. կարդալով արցախցու ստեղծագործությունները՝ Երևանի կամ այլ քաղաքի, երկրի բնակիչը  չի կարող լավ պատկերացում կազմել  այն մասին, թե Արցախն ինչպես է ապրում, ինչով են զբաղվում տեղի երիտասարդները, ինչ են սիրում, և ինչն է նրանց մտահոգում: Սակայն գրական կյանքը մեզ մոտ եռում է: Հոկտեմբերի առաջին  օրերին Արցախում «Մուրացանյան օրեր» կազմակերպվեցին: Կային մասնակիցներ տարբեր զորամասերից, դպրոցներից, գրադարաններից: Մեզ մոտ իրականացվում են գրական միջազգային փառատոներ: Դրանք Արցախի, Հայաստանի ճանաչմանն են նպաստում»,-ավարտեց գրողը:

Համաժողովին զեկույցներով հանդես եկան Պետրոս Դեմիրճյանը, Վարդան Դևրիկյանը, Սուրեն Աբրահամյանը, Սաթենիկ Ավետիսյանը, Վարդան Հակոբյանը, Քնարիկ Աբրահամյանը և այլք: Մասնակցեցին 17 երկրից Հայաստան ժամանած 46 գրողներ: Նրանք եկել էին  Ամերիկայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Անգլիայից, Իսրայելից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից և այլ օտար երկրներից: Համաժողովի թեման «Ժամանակակից հայ գրողներն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև»: Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 8-ին և կավարտվի 12-ին:

loading...
Թուրքիայում ոստիկանները գրոհել ու խուզարկել են համշենցի մտավորականի տունը, ձերբակալել նրա կոնջը Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ Գրականության և արվեստի թանգարանն անգնահատելի գանձ է նվեր ստացել Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը Թաիլանդի երկնքում «հրե ծիածան» է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ) Չավին հայտնել է, թե ինչու է Նեյմարը լքել Բարսելոնան ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին. ռուսաստանցի փորձագետ ՀՀ պաշտպանության նախարարը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Բակո Սահակյանը և Արամ Առաջինը քննարկել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր ՀԵՀ-ը կփոխհատուցի քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը Նիդեռլանդները քաղաքական ապաստան է տրամադրել Թուրքիայի 8 քաղաքացու Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Hyundai-ը, Nissan March-ը և Volkswagen-ը, վերջինն էլ տապալել է էլեկտրասյունը, կան վիրավորներ Հնդկաստանում ֆուտբոլային թիմը ծեծի է ենթարկել մրցավարներին Մեսութ Օզիլը թիմակիցներին հայտնել է, որ պատրաստվում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Հս. Կորեան կարող է մի քանի ամսից միջուկային զենք կիրառել ԱՄՆ-ի դեմ. ԿՀՎ Ավստրալիայում փակվել է վերջին ավտոգործարանը (լուսանկարներ) Բարսելոնայի մարզիչ. Հուսով եմ` Մեսսին այս մրցաշրջանում իր 200-րդ գոլը կխփի եվրագավաթներում Տավուշում հարուցվել է քրգործ ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ և ՌԴ վարչապետները կքննարկեն երկկողմ առևտրատնտեսական, ներդրումային հարցերի լայն շրջանակ
website by Sargssyan