«Հյուսիս-Հարավի» կնքահայրը Տիգրան Սարգսանն է

Վերջին շրջանում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում կրկին «Հյուսիս-Հարավ» ճանապարհային ծրագիրն էր: Թեմայի շուրջ եղան տարբեր հրապարակումներ՝ հատկապես խոսվեցին բացթողումների, անորակ աշխատանքների, ինչպես նաեւ փողերի լվացման մասին: Նկատենք, որ նյութերում հիմնական շեշտը դրվում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա, ասվում էր, թե նրա օրոք է հիմք դրվել ծրագիր, դեռ այդքանն էլ քիչ է ճանապարհաշինության աշխատանքները նրա հրահանգով է սկսվել իրականացվել Արտաշատից՝ իր ու հարազատների «կոմֆորտ» տեղաշարժն ապահովելու համար:

Տեղեկությունը ճշտելու համար Orer.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին:Թեեւ հարցումն ինքնին հեշտ էր ու մաթեմատիկական բարդ հաշվարկներ չէր պահանջում, բայց այնուամենայնիվ համապատասխան գերատեսչությունն ընտրել էր հարցմանը պատասխանելու ամենաերկար ժամկետը, ինչեւէ...

Ըստ պաշտոնական տեղեկատվության Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը մեկնարկել է դեռ 2009թ-ի սեպտեմբերի 15-ին՝ Հայաստանի Հանարպետության ու Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված շրջանային ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմամբ: Տրանշ 1 ծրագրի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2009թ-ի հոկտեմբերի 12-ին, իսկ շինարարական աշխատանքները սկսվել են 2012 թ-ի հունիսին:

Պարզ դարձավ նաեւ, որ կառուցապատման ենթական ճանապարհները ընտրվում են ֆինանսավորվող միջազգային դոնորների հետ համատեղ՝ հիմք ընդունելով տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները եւ հասանելի վարկային միջոցները:

Մինչ օրս շինարարական աշխատանքներ են իրականացվել հետեւյալ ծրագրով ՝

Տրանշ 1 Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածներ

Տրանշ 2 Աշտարակ-Թալին ճանապարհահատվածներ 

Տրանշ 3 Թալին-Գյումրի ճանապարհահատվածներ

Այստեղից պարզ է դառնում, որ նախկին վարչապետը, ում թիրախավորելը ոմանց մոտ բնավորության վատ գիծ է դարձել, որեւէ առնչություն չունի ո՛չ միջպետական ճանապարհի շինարարական աշխատանքների մեկնարկի ու ո՛չ էլ կոնկրետ ճանապարհահատվածներում իրականացվող կամ իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքների հետ: Այս պարագաում շատ ավելի արդար կլինի նշել իրական հեղինակի անունն ու այն հանգամանքը, որ իր պաշտոնավարման ժամանակ մեկ անգամ չէ, որ Աբրահամյանը քննադատել է տարվող աշխատանքները ու խիստ վերահսկողության հրահանգ տվել:
loading...
Թուրքիայում ոստիկանները գրոհել ու խուզարկել են համշենցի մտավորականի տունը, ձերբակալել նրա կոնջը Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ Գրականության և արվեստի թանգարանն անգնահատելի գանձ է նվեր ստացել Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը Թաիլանդի երկնքում «հրե ծիածան» է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ) Չավին հայտնել է, թե ինչու է Նեյմարը լքել Բարսելոնան ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին. ռուսաստանցի փորձագետ ՀՀ պաշտպանության նախարարը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Բակո Սահակյանը և Արամ Առաջինը քննարկել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր ՀԵՀ-ը կփոխհատուցի քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը Նիդեռլանդները քաղաքական ապաստան է տրամադրել Թուրքիայի 8 քաղաքացու Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Hyundai-ը, Nissan March-ը և Volkswagen-ը, վերջինն էլ տապալել է էլեկտրասյունը, կան վիրավորներ Հնդկաստանում ֆուտբոլային թիմը ծեծի է ենթարկել մրցավարներին Մեսութ Օզիլը թիմակիցներին հայտնել է, որ պատրաստվում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Հս. Կորեան կարող է մի քանի ամսից միջուկային զենք կիրառել ԱՄՆ-ի դեմ. ԿՀՎ Ավստրալիայում փակվել է վերջին ավտոգործարանը (լուսանկարներ) Բարսելոնայի մարզիչ. Հուսով եմ` Մեսսին այս մրցաշրջանում իր 200-րդ գոլը կխփի եվրագավաթներում Տավուշում հարուցվել է քրգործ ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ և ՌԴ վարչապետները կքննարկեն երկկողմ առևտրատնտեսական, ներդրումային հարցերի լայն շրջանակ
website by Sargssyan