Միջնորդների ու հայկական կողմի դիրքորոշումների համահունչ լինելն անհանգստացնում է Բաքվին. քաղաքագետ

Ադրբեջանում լուրջ անհանգստացել են այն փաստից, որ հայկական կողմը վերջապես համաձայնություն է տվել նախագահների մակարդակով նոր հանդիպմանը: Այս մասին նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Բանակցային գործընթացի տրամաբանությունը Ադրբեջանի համար բավական լուրջ անհարմարության պատճառ է եղել: Ագրեսիվ գործունեությամբ, բանակցային գործընթացը խոչընդոտելով` Ադրբեջանը հասել է նրան, որ միջնորդների ու հայկական կողմի դիրքորոշումը դարձել է շատ համահունչ, բանակցային գործընթացում էլ Ադրբեջանին պարտադրվում են լուրջ գործողություններ:

Այս գործողությունները կատարելու պարագայում նախագահ Ալիևի համար քաղաքական շահարկումները որոշակի սահմանափակվում են, նա ստիպված է լինելու գործել մի տրամաբանության մեջ, որի արդյունքը կարող է լինել խաղաղությունը»,-ասաց քաղաքագետը:

Հիմա, երբ կա հայկական կողմի համաձայնությունը բանակցությունը վերսկսելու, ըստ քաղաքագետի, Ալիևը փորձում է ամեն ինչ անել բովանդակային քննարկումներից խուսափելու համար: Տանում է նրան, որ քննարկվի ոչ թե հակամարտության պրոցեսը, այլ որոշակի դետալներ: Դրա համար հանդես է գալիս սուր քննադատությամբ, սահմանին սրում է իրավիճակ:

«Դրա համար էլ հայկական կողմը փորձում է հասկացնել, որ եթե հարցը վերաբերում է համբերությանը, ապա մենք հետևողականորեն շարունակելու ենք մեր շահերն առաջ տանել` առանց ուշադրություն դարձնելու Ալիևի սադրիչ գործողություններին»,-ասաց քաղաքագետը:

ՀՀ նախագահականն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝  Ադրբեջանի նախարարների խորհրդի հոկտեմբերի 9-ի նիստում հնչեցրած հայտարարություններին: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշել է, որ բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը։ Սակայն, մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի տարբեր նախագահների հոխորտանքները հօդս են ցնդել՝ բախվելով Արցախի ժողովրդի անբեկանելի կամքին եւ կայացած Արցախի Հանրապետության իրողությանը:  Նա ընդգծել է, որ վերջին հայտարարություններն այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին։

Բաքուն, սակայն, սադրանքների գնաց նաև սահմանին: ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 

loading...
Ֆուլ Հաուս 7-ի «հեփի էնդն» ու Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը Աղջիկները շատ են ամաչում խնդրել իրենց տղամարդուն անել դա… (ՇՏԱՊ)․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Միլենա Վարդանյանը սրանով ապացուցում է,որ սաունայում տղամարդկանց հետ հաճախ է լինում.Ահա,թե ինչ հմտորեն է նա... Հյուսիսային Ամերիկայում տարիներ առաջ գտած ջրահարսը ուսումնասիրություններից հետո նորից ծովում է Մահից մի քանի վայրկյան առաջ.Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում նայել Ամուսինը սպանեց կնոջը հարսանիքից մեկ ժամ հետո.Պատճառը սարսափելի է Չինաստանում կինը երկու անգամ կտրել է ամուսնու առնանդամը Մայա Պողոսյանը նախքան հայտնի դառնալը վաճառողուհի է եղել և չի ամաչում այդ փաստից Ի՞նչը Ռոզա Ֆիլբերգին ստիպեց լքել իր տունը Մոդելն ուղիղ եթերում լիովին մերկացել է Պերուի՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուց հետո 10+ լուսանկար, որոնք ապացուցում են՝ այս մարդիկ ծնող լինելու հետ բացարձակ կապ չունեն․ համաձա՞յն եք Երևանյան լճի մոտ հավաքվող գիշերային թիթեռնիկները «գրոհել» էին Գաի քննչականը. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Կյանքի զգալի մասը բանտում անցկացրած ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը՝ Զապ (Անդրանիկ Սողոյան) Արմավիրցի 24 ամյա տաքսիստը մեքենայի մեջ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14 ամյա աղջկա հետ Քրեական աշխարհի Թագուհիները Մայրը, նորածնի ոտքերը տեսնելով, հրաժարվեց նրանից՝ փոքրիկին թողնելով ծննդատանը. Տեսեք,թե ինչպիսին է նա 23 տարի անց Հարսնաքույրը ստուգում էր փեսային, մինչ հարսին հանձնելը Ինչից է այն պատրաստված-Coca Cola Օրական հարաբերություն ենք ունենում ամենաքիչը 5-10 պարսիկի հետ 5000-ով...
website by Sargssyan