Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ չունի խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու հստակ պատրաստակամություն. Կորյուն Նահապետյան

Ադրբեջանը  բարձր մակարդակով հանդիպումներից առաջ մշտապես լարում է իրավիճակը թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ արցախա-ադրբեջանական սահմանային հատվածում։ 

Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նրա համոզմամբ՝ զգոնությունը պետք է միշտ բարձր պահել:

«Զինված ուժերն իրենց մարտավարական կանխատեսումներն անելիս պետք է նկատի ունենան, որ երբ նման հանդիպումներ են տեղի ունենում, լարումը մեծանում է։ Ադրբեջանն ուզում է ցույց տալ մի պարզ բան, որ չունի հստակ պատրաստակամություն խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու: Ռազմական ագրեսիան կամ առանձին նման գործողություններն Ադրբեջանի քաղաքականության մասն են կազմում»,-ասաց Կորյուն Նահապետյանը՝ ընդգծելով, որ վերջին տարիների ընթացքում նման դեպքեր անընդմեջ արձանագրվում են։

Կորյուն Նահապետյանն ասաց, որ բոլոր առիթներով միջնորդների ուշադրությունը հրավիրում են այս խնդրի վրա։

«Միջնորդներից ակնկալում ենք հստակ, հասցեական արձագանք։ Թող նախատեսեն միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, ինչի մասին պայմանավորվել ենք թե՛ Սանկտ Պետերբուրգում, թե՛ Վիեննայում, և այդ բոլոր պայմանավորվածություններն արձանագրվել են։ Մենք ասել ենք, որ Ադրբեջանը պատրաստ չէ կատարելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել»,-ասաց ԱԺ պատգամավորը՝ հույս հայտնելով, որ միջնորդների ջանքերով որոշակի տեղաշարժ կարող է արձանագրվել:

loading...
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով Մարկոս Պիզելին գոլային փոխանցման հեղինակ է դարձել Թուրքիայում ոստիկանները գրոհել ու խուզարկել են համշենցի մտավորականի տունը, ձերբակալել նրա կոնջը Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ Գրականության և արվեստի թանգարանն անգնահատելի գանձ է նվեր ստացել Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը Թաիլանդի երկնքում «հրե ծիածան» է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ) Չավին հայտնել է, թե ինչու է Նեյմարը լքել Բարսելոնան ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին. ռուսաստանցի փորձագետ ՀՀ պաշտպանության նախարարը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Բակո Սահակյանը և Արամ Առաջինը քննարկել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր ՀԵՀ-ը կփոխհատուցի քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը Նիդեռլանդները քաղաքական ապաստան է տրամադրել Թուրքիայի 8 քաղաքացու Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Hyundai-ը, Nissan March-ը և Volkswagen-ը, վերջինն էլ տապալել է էլեկտրասյունը, կան վիրավորներ Հնդկաստանում ֆուտբոլային թիմը ծեծի է ենթարկել մրցավարներին Մեսութ Օզիլը թիմակիցներին հայտնել է, որ պատրաստվում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Հս. Կորեան կարող է մի քանի ամսից միջուկային զենք կիրառել ԱՄՆ-ի դեմ. ԿՀՎ Ավստրալիայում փակվել է վերջին ավտոգործարանը (լուսանկարներ) Բարսելոնայի մարզիչ. Հուսով եմ` Մեսսին այս մրցաշրջանում իր 200-րդ գոլը կխփի եվրագավաթներում
website by Sargssyan