Չենք կարող թույլ տալ ներքին հակասություններ ԵԽԽՎ-ում. Արփինե Հովհաննիսյանի ելույթը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ նիստում ԵԺԿ խմբի անունից հանդես է եկել ելույթով և ողջունել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարների չորրորդ համագումարը կազմակերպելու նախաձեռնությունը:

«Այն այսօր պայմանավորված է խիստ անհրաժեշտությամբ: Ինչպես իրավացիորեն նշում է զեկուցողը, ահաբեկչական հարձակումները, եվրո-սեպարատիզմի աճը, ազգայնամոլությունը, պոպուլիզմը, այլատյացությունը, բաց և սառեցված հակամարտությունների առկայությունը, անեքսիաները և հարևանների տարածքների շրջափակումը և այլ չարիքները վտանգում են մեր միասնությունը, վերազգային կազմակերպության միասնությունը: Բացի այս արտաքին սպառնալիքներից, դժբախտաբար, մենք առերեսվում ենք նաև ներքին վտանգների:

Ես հավատում եմ, որ այն իրավիճակում, երբ ահաբեկչական հարձակումները դառնում են սովորական երևույթ, երբ մեզ շրջապատում է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը, մենք չենք կարող թույլ տալ ներքին հակասություններ մեր Վեհաժողովում»,- ասել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ պետք է հիշեցնենք ինքներս մեզ հիմնաքարային արժեքների մասին, այն թե ինչու և ինչ նպատակներով է ստեղծվել այս կազմակերպությունը:

«Չորրորդ համագումարը կարող է դառնալ մեր առաքելությունը մեզ բոլորիս հիշեցնելու լավ հարթակ, հիշեցնելու, որ մենք, անդամակցելով այս բարձր համբավ ունեցող կազմակերպությանը, պարտավորություններ ենք ստանձնել և այդ ստանձնած պարտավորությունները պետք է մնան անփոփոխ, և մենք պարզապես իրավունք չունենք հետ կանգնել դրանցից։ Ես ևս մեկ գաղափար կարտահայտեմ. մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ շոշափելի նախապայման է հաջողության հասնելու համար։ Այն պետք է ավելի համապատասխանեցվի կարիքներին և ներդաշնակեցվի։ Չափանիշներին համապատասխանեցումը կբարձրացնի արդյունավետությունը մեր նպատակների իրականացման գործընթացում։

Նախորդ համագումարին՝ 2005 թվականին, բոլոր խոսնակները գովաբանում էին այն փաստը, որ մեր մայրցամաքն ապրում է իր պատմության մեջ լավագույն ժամանակները, քանի որ Եվրոպան երբեք չի եղել այդքան ամուր, անվտանգ, այդքան մոտ միավորված լինելուն, ինչը արժևորման և հիացմունքի առարկա է ամբողջ աշխարհում: Կարո՞ղ ենք նույնը պնդել այսօր: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք:

Դրա համար մենք պետք է միավորվենք մեր արժեքների՝ մարդու իրավունքների, խորհրդարանական ժողովրդավարության պաշտպանության և իրավունքի գերակայության շուրջ: Համագումարը թույլ կտա հետադարձ հայացք գցել մեր ձեռքբերումներին և նվաճումներին, ուրվագծել մեր ապագա քայլերը: Այդ պատճառով ես սատարում եմ Վեհաժողովի ակտիվ ներգրավվածությամբ չորրոդ համագումարի անցկացումը»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

 

loading...
Մարկոս Պիզելին գոլային փոխանցման հեղինակ է դարձել Թուրքիայում ոստիկանները գրոհել ու խուզարկել են համշենցի մտավորականի տունը, ձերբակալել նրա կոնջը Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ Գրականության և արվեստի թանգարանն անգնահատելի գանձ է նվեր ստացել Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը Թաիլանդի երկնքում «հրե ծիածան» է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ) Չավին հայտնել է, թե ինչու է Նեյմարը լքել Բարսելոնան ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին. ռուսաստանցի փորձագետ ՀՀ պաշտպանության նախարարը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Բակո Սահակյանը և Արամ Առաջինը քննարկել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր ՀԵՀ-ը կփոխհատուցի քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը Նիդեռլանդները քաղաքական ապաստան է տրամադրել Թուրքիայի 8 քաղաքացու Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Hyundai-ը, Nissan March-ը և Volkswagen-ը, վերջինն էլ տապալել է էլեկտրասյունը, կան վիրավորներ Հնդկաստանում ֆուտբոլային թիմը ծեծի է ենթարկել մրցավարներին Մեսութ Օզիլը թիմակիցներին հայտնել է, որ պատրաստվում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Հս. Կորեան կարող է մի քանի ամսից միջուկային զենք կիրառել ԱՄՆ-ի դեմ. ԿՀՎ Ավստրալիայում փակվել է վերջին ավտոգործարանը (լուսանկարներ) Բարսելոնայի մարզիչ. Հուսով եմ` Մեսսին այս մրցաշրջանում իր 200-րդ գոլը կխփի եվրագավաթներում Տավուշում հարուցվել է քրգործ ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ
website by Sargssyan