«Փոխգործակցություն-2017». խաղարկվեց ՀԱՊԿ անդամ երկրի տարածք ներխուժել փորձող զինված խմբավորումը ոչնչացնելու սցենար

 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների շրջանակներում «Ալագյազ» զորավարժարանում խաղարկվեց ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածք ներխուժել փորձող  ահաբեկչական խմբավորմանը վնասազերծելու սցենարը: Զորավարժություններին մասնակցում էին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախումբը:

Համաձայն զորավարժության սցենարի անօրինական զինված խմբավորման շուրջ 2000 գրոհայիններ փորձում էին ներխուժել ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածք, ինչին անմիջապես արձագանքում են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, որոնք 30 կիլոմետր հեռավորության վրա նկատել էին պայմանական հակառակորդի տեղաշարժը: Հրամանատարության որոշմամբ առաջին հարվածը պայմանական հակառակորդին հասցրին ՄԻԳ-29  կործանիչները: Նույն ժամանակահատվածում հատուկ նշանակության ջոկատները չեզոք գոտում ոչնչացրեցին պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի շարասյունը: Այնուհետև գործի դրվեցին «Հաուբից» հրետանային համակարգը, ինչպես նաև «Գրադ» ռեակտիվ հրետանային համակարգը: Կրակը կոորդինացնում էին անօդաչու թռչող սարքերը: Տակտիկական խմբերը թաքստոցներից արձակած կրակով կանգնեցրեցին պայմանական հակառակորդի թեթև տեխնիկայի տեղաշարժը: Անօրինական զինված խմբավորման տեխնիկայի ոչնչացումն իրականացրեցին ՀՀ Զինված ուժերի ռազմական ավիացիայի  գրոհային ստորաբաժանումները: Մոտոհրաձգային և տանկային ուժերի հետագա հարձակումն օդից վերահսկում էին ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի և Հայաստանում ռուսական ռազմաբազայի ուղղաթիռները:

Մասշտաբային ռազմական օպերացիան եզրափակեցին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը, որոնք ՄԻ-8 ուղղաթիռով դեսանտ իջան և ոչնչացրեցին պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը:

Զորավարժության ավարտից հետո ՌԴ զինված ուժերի Հարավային օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի միջոցառումները շարունակվում են, որոնք կրում են «Մարտական եղբայրություն-2017» խորագիրը: «Հայաստանում անցկացվում է այդ միջոցառումների մի մասը, որը կրում է «Փոխգործակցություն-2017» խորագիրը: Անցած երկու օրերի ընթացքում մենք անցկացրել ենք պլանավորման փուլը, որի ընթացքում հստակեցվել են առաջադրանքները, իսկ այսօր արդեն անցանք պրակտիկ գործողության: Զորավարժություններին մասնակցում են տարբեր ազգերի զինված ուժերի զորքեր, սակայն դուք տեսնում եք նրանց փոխգործակցության բարձր մակարդակը և  գործողությունների ներդաշնակությունը:  Շատ լավ հասկանում ենք, որ մասնակից բոլոր երկրների զինված ուժերը իրենց երկրներում շատ լավ կատարում են իրենց պարտականությունները, իսկ միմյանց միջև փոխգործակցության մակարդակը մենք բարձրացնում ենք այսպիսի միջոցառումներ կազմակերպելու ճանապարհով: Զորավարժությունները Հայաստանում ևս երկու օր կշարունակվեն»,- եզրափակեց  Դվորնիկովը:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց,որ զորավարժությունների պլանի համաձայն` անցած երկու օրերի ընթացքում իրականացվել են հրամանատարաշտաբային զորախաղեր, որից հետո զորքերի հետ անցկացվել են գործողությունների ներդաշնակեցման պարապմունքներ, որպեսզի վերջում ստանան իրենց համար ցանկալի արդյունք: «Դրանից հետո բուն զորավարժություններին ներգրավվեցին բոլոր այն ուժերն ու միջոցները, որոնք ըստ գործող պայմանագրերի ընդգրկված պետք է լինեն տարբեր սպառնալիքների ժամանակահատվածում անհրաժեշտ  գործողություններ իրականացնելու համար»,- մանրամասնեց Խաչատրյանը:

Նա հավելեց, որ զորավարժություններին մասնակցություն ունեցավ նաև հայ-ռուսական միացյալ զորախումբը, քանի որ դրանք անցկացվում են Հայաստանի տարածքում: Նրա խոսքով` զորավարժությունների մասնակիցների առջև դրված էին հստակ խնդիրներ, որոնք հրամանատարությունը հաջողությամբ պլանավորեց, իսկ զորքը` արդյունավետ գործողությունների արդյունքում իրականացրեց առաջադրված խնդիրները: Տիրան Խաչատրյանն, ընդհանուր առմամբ բարձր գնահատեց զորավարժությունների ընթացը` ընդգծելով, որ վերջնական գնահատականը կլինի դրանց ավարտից հետո:

loading...
Իսրայելի պաշտպանության նախարարը կոչ է արել վերանայել տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ Ֆուլ Հաուս 7-ի «հեփի էնդն» ու Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը Աղջիկները շատ են ամաչում խնդրել իրենց տղամարդուն անել դա… (ՇՏԱՊ)․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Միլենա Վարդանյանը սրանով ապացուցում է,որ սաունայում տղամարդկանց հետ հաճախ է լինում.Ահա,թե ինչ հմտորեն է նա... Հյուսիսային Ամերիկայում տարիներ առաջ գտած ջրահարսը ուսումնասիրություններից հետո նորից ծովում է Մահից մի քանի վայրկյան առաջ.Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում նայել Ամուսինը սպանեց կնոջը հարսանիքից մեկ ժամ հետո.Պատճառը սարսափելի է Չինաստանում կինը երկու անգամ կտրել է ամուսնու առնանդամը Մայա Պողոսյանը նախքան հայտնի դառնալը վաճառողուհի է եղել և չի ամաչում այդ փաստից Ի՞նչը Ռոզա Ֆիլբերգին ստիպեց լքել իր տունը Մոդելն ուղիղ եթերում լիովին մերկացել է Պերուի՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուց հետո 10+ լուսանկար, որոնք ապացուցում են՝ այս մարդիկ ծնող լինելու հետ բացարձակ կապ չունեն․ համաձա՞յն եք Երևանյան լճի մոտ հավաքվող գիշերային թիթեռնիկները «գրոհել» էին Գաի քննչականը. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Կյանքի զգալի մասը բանտում անցկացրած ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը՝ Զապ (Անդրանիկ Սողոյան) Արմավիրցի 24 ամյա տաքսիստը մեքենայի մեջ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14 ամյա աղջկա հետ Քրեական աշխարհի Թագուհիները Մայրը, նորածնի ոտքերը տեսնելով, հրաժարվեց նրանից՝ փոքրիկին թողնելով ծննդատանը. Տեսեք,թե ինչպիսին է նա 23 տարի անց Հարսնաքույրը ստուգում էր փեսային, մինչ հարսին հանձնելը Ինչից է այն պատրաստված-Coca Cola
website by Sargssyan