Քառասունինը համայնքների ղեկավարի պաշտոնի համար կպայքարի 135 թեկնածու

Հայաստանի 69 համայնքներում 2017 թվականի նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան։ Դրանցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են:

Ինչպես տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից,

նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (որոնցից 3-ում արտահերթ), 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

2017 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է  նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը:

Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ անցկացվող թվով 49 համայքներում առաջադրվել էին 143 թեկնածուներ, որոնցից 8-ը մինչև գրանցումը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին 49 համայքներում գրանցվել է 135 թեկնածու, որոնցից 3-ը կանայք են:

Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից  56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 4-ը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, 1-ը՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և 1-ը Համերաշխություն կուսակցության անդամներ են:

Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 93-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 36-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 6-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:

Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին առաջադրված թեկնածուներից որևէ մեկի գրանցումը չի մերժվել:

Ավագանու անդամի հերթական ընտրություններ անցկացվող թվով 54 համայքներում առաջադրվել էին 993 թեկնածուներ, որոնցից 10-ը մինչև գրանցումը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Ավագանու անդամի հերթական ընտրություններին 54 համայքներում գրանցվել է 983 թեկնածու, որոնցից  50-ը կանայք են:

Ավագանու անդամի 983 թեկնածուներից  648-ը անկուսակցական են, 240-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 50-ը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, 28-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 6-ը՝ «Հայկական Վերածնունդ» կուսակցության, 2-ական թեկնածու՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության, «Երկիր Ծիրանի» կուսակցության և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և 1-ական թեկնածու՝ «Ազգային Միաբանություն» կուսակցության, «Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միություն» կուսակցության, «Հանրապետություն» կուսակցության, Ռամկավար Ազատական կուսակցության և «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության անդամներ են:

Ավագանու անդամի 983 թեկնածուներից 783-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 183-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 11-ը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, 2-ը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության և 1-ական թեկնածու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսկացության, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության, Ռամկավար Ազատական կուսակցության և  «Հայկական Վերածնունդ» կուսակցության կողմից:

Ավագանու անդամի հերթական ընտրություններին առաջադրված թեկնածուներից որևէ մեկի գրանցումը չի մերժվել:

2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը լրանում է 2017 թվականի հոկտեմբերի 17-ին:

loading...
Ֆուլ Հաուս 7-ի «հեփի էնդն» ու Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը Աղջիկները շատ են ամաչում խնդրել իրենց տղամարդուն անել դա… (ՇՏԱՊ)․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Միլենա Վարդանյանը սրանով ապացուցում է,որ սաունայում տղամարդկանց հետ հաճախ է լինում.Ահա,թե ինչ հմտորեն է նա... Հյուսիսային Ամերիկայում տարիներ առաջ գտած ջրահարսը ուսումնասիրություններից հետո նորից ծովում է Մահից մի քանի վայրկյան առաջ.Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում նայել Ամուսինը սպանեց կնոջը հարսանիքից մեկ ժամ հետո.Պատճառը սարսափելի է Չինաստանում կինը երկու անգամ կտրել է ամուսնու առնանդամը Մայա Պողոսյանը նախքան հայտնի դառնալը վաճառողուհի է եղել և չի ամաչում այդ փաստից Ի՞նչը Ռոզա Ֆիլբերգին ստիպեց լքել իր տունը Մոդելն ուղիղ եթերում լիովին մերկացել է Պերուի՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուց հետո 10+ լուսանկար, որոնք ապացուցում են՝ այս մարդիկ ծնող լինելու հետ բացարձակ կապ չունեն․ համաձա՞յն եք Երևանյան լճի մոտ հավաքվող գիշերային թիթեռնիկները «գրոհել» էին Գաի քննչականը. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Կյանքի զգալի մասը բանտում անցկացրած ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը՝ Զապ (Անդրանիկ Սողոյան) Արմավիրցի 24 ամյա տաքսիստը մեքենայի մեջ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14 ամյա աղջկա հետ Քրեական աշխարհի Թագուհիները Մայրը, նորածնի ոտքերը տեսնելով, հրաժարվեց նրանից՝ փոքրիկին թողնելով ծննդատանը. Տեսեք,թե ինչպիսին է նա 23 տարի անց Հարսնաքույրը ստուգում էր փեսային, մինչ հարսին հանձնելը Ինչից է այն պատրաստված-Coca Cola Օրական հարաբերություն ենք ունենում ամենաքիչը 5-10 պարսիկի հետ 5000-ով...
website by Sargssyan