Լեգենդար Ջոն Մալկովիչը բացեց Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը

Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը տրվեց Հոլիվուդի հանրահայտ դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային ծրագրով: Նա հատված ներկայացրեց Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից` Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ: Փառատոնը բացվեց հոկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Շատ ոգևորված ենք ու կարծում եմ` հիանալի համերգ է մեզ սպասվում:  Երկար ենք պատրաստել ծրագիրը, մանրակրկիտ աշխատանք ենք իրականացրել:  Ներկայացնելու ենք հատված Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ից: Սիմֆոնիայի անունը «Խոստովանություն» է: Այն մարդու պայքարն է հանուն բարոյական արժեքների, հավատքի»,- նշեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

Նա ընդգծեց, որ փառատոնի համար մեծ ձեռքբերում է Մալկովիչի ներկայությունը: 

«Երբ նրան առաջարկեցինք Նարեկացի կարդալ, և այն ներկայացնել համերգին,  պարզվեց որ Մալկովիչը ծանոթ է Նարեկացուն: Նա անգամ ասաց, թե որ հատվածն ինչպես է պետք մատուցել»,-ասաց Սմբատյանը:

Անդրադառնալով Ջոն Մալկովիչի ֆիլմերին` նվագախմբի ղեկավարը խոստովանեց, որ դրանք բոլորն էլ լավն են: «Սիրում եմ նրա կինոնկարները և մարմնավորած կերպարները: Ջոնը հավատում է, որ այն, ինչը տեքստային ձևաչափով է տեղի ունենում և  երաժշտության ներքո կարող է մարդուն փոխել: Հուսամ, որ այսօրվա նրա ելույթը, որն ուղղված է համամարդկային արժեքներին, ամենասիրելին կդառնա բոլորիս համար»,-եզրափակեց Սմբատյանը:

Հայաստանում ներկայացված գործով երաժշտությունը գրականության հետ էր մեկտեղվել: Այն պարանոյայի տարրեր էր պարունակում, ինչպես Սաբատոյի տեքստը։ Սաբատոյի հիմնական ասելիքն այն է, որ աշխարհը կառավարում են կույրերը:

Փառատոնը կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: Դասական երաժշտության սիրահարները փառատոնի շրջանակում կմասնակցեն հետաքրքիր նախագծերի, որոնց ընթացքում կհնչեն նաև պրեմիերաներ: Համերգներին կներկայացվի Սերժ Թանկյանի «Օրկա» համերգային նախագիծը, ելույթներ կունենան հայտնի դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լեւոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը եւ այլք:

Փառատոնին համերգներ կանցկացվեն նաեւ արտերկրում. Կաունասի ֆիլհարմոնիկ համերգասրահում ելույթ կունենան մրցույթի այս տարվա դափնեկիրները:

Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ: Փառատոնն այս տարի նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին։

loading...
Իսրայելի պաշտպանության նախարարը կոչ է արել վերանայել տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ Ֆուլ Հաուս 7-ի «հեփի էնդն» ու Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը Աղջիկները շատ են ամաչում խնդրել իրենց տղամարդուն անել դա… (ՇՏԱՊ)․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Միլենա Վարդանյանը սրանով ապացուցում է,որ սաունայում տղամարդկանց հետ հաճախ է լինում.Ահա,թե ինչ հմտորեն է նա... Հյուսիսային Ամերիկայում տարիներ առաջ գտած ջրահարսը ուսումնասիրություններից հետո նորից ծովում է Մահից մի քանի վայրկյան առաջ.Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում նայել Ամուսինը սպանեց կնոջը հարսանիքից մեկ ժամ հետո.Պատճառը սարսափելի է Չինաստանում կինը երկու անգամ կտրել է ամուսնու առնանդամը Մայա Պողոսյանը նախքան հայտնի դառնալը վաճառողուհի է եղել և չի ամաչում այդ փաստից Ի՞նչը Ռոզա Ֆիլբերգին ստիպեց լքել իր տունը Մոդելն ուղիղ եթերում լիովին մերկացել է Պերուի՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուց հետո 10+ լուսանկար, որոնք ապացուցում են՝ այս մարդիկ ծնող լինելու հետ բացարձակ կապ չունեն․ համաձա՞յն եք Երևանյան լճի մոտ հավաքվող գիշերային թիթեռնիկները «գրոհել» էին Գաի քննչականը. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Կյանքի զգալի մասը բանտում անցկացրած ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը՝ Զապ (Անդրանիկ Սողոյան) Արմավիրցի 24 ամյա տաքսիստը մեքենայի մեջ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14 ամյա աղջկա հետ Քրեական աշխարհի Թագուհիները Մայրը, նորածնի ոտքերը տեսնելով, հրաժարվեց նրանից՝ փոքրիկին թողնելով ծննդատանը. Տեսեք,թե ինչպիսին է նա 23 տարի անց Հարսնաքույրը ստուգում էր փեսային, մինչ հարսին հանձնելը Ինչից է այն պատրաստված-Coca Cola
website by Sargssyan