Հայաստանը «նորարարական նվաճում արձանագրող» երկրների խմբում է

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ.» կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության, INSEAD գործարարության դպրոցի և Քորնել համալսարանի կողմից՝ Նյու Յորքում։

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նորարության ոլորտի առաջատար փորձագետների, ակադեմիական շրջանակների, ՄԱԿ-ի անդամ-երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած միջոցառմանը քննարկվել են նորարարության դերը՝ տնտեսական աճ և կայուն զարգացում խթանելու առումով, 2017թ․ վարկանիշավորման արդյունքներն ու մեթոդաբանությունը։

Հայաստանի օրինակով արձանագրվել է, որ նորարարությունը չի սահմանափակվում տնտեսության ոլորտում աշխարհի առաջատար երկրներով։ «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ.» վարկանիշավորման համաձայն, Հայաստանն ընդգրկվում է «նորարարական նվաճում արձանագրող» երկրների խմբում, որտեղ ներկայացված է թվով 17 զարգացող երկիր՝ նորարարության արդյունավետության և կատարողականի բարձր ցուցանիշներով։

«Գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցը վարկանիշավորում է երկրների տնտեսությունների նորարարական ներուժը։ «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ» վարկանիշը կազմվել է 81 չափորոշիչների հիման վրա՝ 127 երկրների տնտեսությունների համար (աշխարհի բնակչության 92.5%-ը և համաշխարհային ՀՆԱ-ի 97.6%-ը)։

loading...
Գագիկ Ծառուկյանի խոսքը ինչպես միշտ համակցվեց գործի հետ Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք ստացած ոստիկանների վերաբերյալ քրգործի նախաքննությունը Գագիկ Ծառուկյանն իր անձական կապերն ու հարաբերություններն օգտագործում է ի շահ Հայաստանի և Արցախի Գագիկ Ծառուկյանը ստեղծեց առիթը և հնարավորություն ընձեռեց տեսնել իրական Արցախը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը կդադարեցվի երթևեկությունը Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ ընկած հատվածները Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Գագիկ Ծառուկյանի կազմակերպած արցախյան այցի նշանակությունը Գագիկ Ծառուկյանի ազգանվեր գործունեությունը շարունակվում է Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա Նոր խթան՝ Արցախի ճանաչմանը Դեկտեմբերի 15-17-ը մայրաքաղաքում ծնվել է 186 երեխա Ծեծում է 9-ամյա որդին, բռնաբարում է ամուսինը. բռնության ենթարկված հայ կանանց կյանքի շոկային պատմությունները Իսրայելի պաշտպանության նախարարը կոչ է արել վերանայել տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ Ֆուլ Հաուս 7-ի «հեփի էնդն» ու Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը Աղջիկները շատ են ամաչում խնդրել իրենց տղամարդուն անել դա… (ՇՏԱՊ)․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Միլենա Վարդանյանը սրանով ապացուցում է,որ սաունայում տղամարդկանց հետ հաճախ է լինում.Ահա,թե ինչ հմտորեն է նա... Հյուսիսային Ամերիկայում տարիներ առաջ գտած ջրահարսը ուսումնասիրություններից հետո նորից ծովում է Մահից մի քանի վայրկյան առաջ.Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում նայել
website by Sargssyan