Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել Լոռիս- Մելիքովի հիշատակին նվիրված միջոցառումներ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայության դերը Սանկտ Պետերբուրգի զարգացման գործում՝ նշելով, որ հայերը քաղաքի հիմնադրման օրվանից եղել են նրա հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի անբաժանելի մասը: ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Դեռեւս 1710 թվականին Սանկտ Պետերբուրգում կազմավորվել է հայկական համայնք, իսկ 18-րդ դարի երկրորդ կեսից Պետերբուրգում գործող Սուրբ Կատարինե եկեղեցին հայապահպանության եւ ազգային արժեքների փոխանցման կարեւոր օջախներից է»:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Լենինգրադի շրջափակման օրերին հազարավոր հայեր հերոսաբար պաշտպանել են քաղաքը ֆաշիզմից: «Լենինգրադի երկինքը ֆաշիզմի դեմ պայքարում պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը, իսկ Էրմիտաժը՝ Հովսեփ Օրբելին»,-ասել է պարոն Շարմազանովը:

Նշելով, որ բազմաթիվ նշանավոր հայեր դարեր շարունակ Սանկտ Պետերբուրգի խորհրդանիշերից են եղել՝ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ եղբայրական կապերը պետք է առավել ամրապնդվեն եւ լավագույն ավանդույթներն ըստ արժանվույն սերունդներին փոխանցվեն: Այդ համատեքստում պարոն Շարմազանովը նշել է, որ հաջորդ տարի լրանում է հայազգի մեծանուն զորավար եւ պետական գործիչ, բարենորոգիչ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուս-թուրքական պատերազմի հերոս Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել ականավոր հայորդու մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ համագործակցության ընդլայնումը, համատեղ ծրագրերի իրականացումը: 

loading...
Իսրայելի պաշտպանության նախարարը կոչ է արել վերանայել տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ Ֆուլ Հաուս 7-ի «հեփի էնդն» ու Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը Աղջիկները շատ են ամաչում խնդրել իրենց տղամարդուն անել դա… (ՇՏԱՊ)․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Միլենա Վարդանյանը սրանով ապացուցում է,որ սաունայում տղամարդկանց հետ հաճախ է լինում.Ահա,թե ինչ հմտորեն է նա... Հյուսիսային Ամերիկայում տարիներ առաջ գտած ջրահարսը ուսումնասիրություններից հետո նորից ծովում է Մահից մի քանի վայրկյան առաջ.Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում նայել Ամուսինը սպանեց կնոջը հարսանիքից մեկ ժամ հետո.Պատճառը սարսափելի է Չինաստանում կինը երկու անգամ կտրել է ամուսնու առնանդամը Մայա Պողոսյանը նախքան հայտնի դառնալը վաճառողուհի է եղել և չի ամաչում այդ փաստից Ի՞նչը Ռոզա Ֆիլբերգին ստիպեց լքել իր տունը Մոդելն ուղիղ եթերում լիովին մերկացել է Պերուի՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուց հետո 10+ լուսանկար, որոնք ապացուցում են՝ այս մարդիկ ծնող լինելու հետ բացարձակ կապ չունեն․ համաձա՞յն եք Երևանյան լճի մոտ հավաքվող գիշերային թիթեռնիկները «գրոհել» էին Գաի քննչականը. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Կյանքի զգալի մասը բանտում անցկացրած ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը՝ Զապ (Անդրանիկ Սողոյան) Արմավիրցի 24 ամյա տաքսիստը մեքենայի մեջ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14 ամյա աղջկա հետ Քրեական աշխարհի Թագուհիները Մայրը, նորածնի ոտքերը տեսնելով, հրաժարվեց նրանից՝ փոքրիկին թողնելով ծննդատանը. Տեսեք,թե ինչպիսին է նա 23 տարի անց Հարսնաքույրը ստուգում էր փեսային, մինչ հարսին հանձնելը Ինչից է այն պատրաստված-Coca Cola
website by Sargssyan