Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով Վարդան Կարապետյանին հրավերն ընդունելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նա իր հերթին կնպաստի հայաշատ Գլենդելի հետ գործնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը: 

«Վստահ եմ, Երևանը և Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում: Վերջին տարիներին հստակ քաղաքականություն է տարվում նաև ներդրումային դաշտի ակտիվացման ու զբոսաշրջության զարգացման ուղղությամբ:

Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Մենք բաց և պատրաստակամ ենք համագործակցության համար և, հաշվի առնելով Գլենդելում հայ համայնքի ունեցած մեծ դերակատարումը, վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ակտիվացել երկու քաղաքների միջև հարաբերությունները՝ իրականացելով երկուստեք փոխշահավետ ծրագրեր»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու Երևանի ծննդյան օրը միասին տոնելու հրավերի համար՝ Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Գլենդելի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան:

«Ինձ համար մշտապես շատ հաճելի է, պարոն քաղաքապետ, գտնվել Երևանում, և ես համոզված եմ, որ երկու քաղաքները համատեղ ծրագրերի իրականացման հարցում մեծ ներուժ ունեն: Ի դեպ, շատերը Գլենդելն անվանում են սփյուռքահայերի մայրաքաղաք, հաշվի առնելով, որ Երևանից հետո ամենաշատ հայերով բնակեցված քաղաքը հենց Գլենդելն է: Եվ համոզված եղեք, որ Գլենդելի հայ համայնքի համար իսկապես անչափ կարևոր է հայրենիքի հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, ինչին մենք անպայման կհասնենք», - նշել է Վարդան Կարապետյանը:

Առիթն օգտագործելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վարդան Կարապետյանին և պատվիրակության անդամներին սիրով հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան ու դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը:

Հանդիպման ավարտին Երևանի Կենտրոն վարչական շրջանի և Գլենդել քաղաքի միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

loading...
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով Մարկոս Պիզելին գոլային փոխանցման հեղինակ է դարձել Թուրքիայում ոստիկանները գրոհել ու խուզարկել են համշենցի մտավորականի տունը, ձերբակալել նրա կոնջը Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ Գրականության և արվեստի թանգարանն անգնահատելի գանձ է նվեր ստացել Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը Թաիլանդի երկնքում «հրե ծիածան» է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ) Չավին հայտնել է, թե ինչու է Նեյմարը լքել Բարսելոնան ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին. ռուսաստանցի փորձագետ ՀՀ պաշտպանության նախարարը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Բակո Սահակյանը և Արամ Առաջինը քննարկել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր ՀԵՀ-ը կփոխհատուցի քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը Նիդեռլանդները քաղաքական ապաստան է տրամադրել Թուրքիայի 8 քաղաքացու Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Hyundai-ը, Nissan March-ը և Volkswagen-ը, վերջինն էլ տապալել է էլեկտրասյունը, կան վիրավորներ Հնդկաստանում ֆուտբոլային թիմը ծեծի է ենթարկել մրցավարներին Մեսութ Օզիլը թիմակիցներին հայտնել է, որ պատրաստվում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Հս. Կորեան կարող է մի քանի ամսից միջուկային զենք կիրառել ԱՄՆ-ի դեմ. ԿՀՎ Ավստրալիայում փակվել է վերջին ավտոգործարանը (լուսանկարներ) Բարսելոնայի մարզիչ. Հուսով եմ` Մեսսին այս մրցաշրջանում իր 200-րդ գոլը կխփի եվրագավաթներում
website by Sargssyan