Շիրակի մարզում աճել է հանցագործությունների և դրանց բացահայտման թիվը

Շիրակի մարզում 2017 թվականի 9 ամիսների ընթացքում աճել է հանցագործությունների թիվը, միևնույն ժամանակ նաև աճել է հանցագործությունների բացահայտման թիվը: Այս մասին հոկտեմբերի 12-ին արդյունքների ամփոփիչ ասուլիսին նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբիրելյանը:

2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Շիրակի մարզի վարչական տարածքում արձանագրվել է 970 դեպք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 824 հանցագործություն:

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի դատախազությունն ունեցել է 716 դեպքի բացահայտում, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 863 բացահայտում:

Ծանր հանցագործությունների թիվն անփոփոխ է: 2016-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ծանր հանցագործության 45 բացահայտում է եղել, այս տարվա նույն ժամանակահատվածում` 49: Մարզի վարչական տարածքում արձանագրված առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում: 2016-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 11 նման դեպք, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում` 8, որից 6-ը բացահայտվել է:

Մարզում արձանագրված սպանության 4 դեպքերից 2 բացահայտված է, մյուս 2-ից առաջինն անձի անհետ կորելու փաստ է, մյուսը մայիսին Արթուր Հարությունյանի սպանության դեպքը: Սպանության փորձի 3 դեպքն էլ բացահայտված է: Դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը նվազել են, նախորդ տարվա 20-ի փոխարեն այս տարվա նույն ժամանակամիջոցում գրանցվել է 5, որից 4 բացահայտված: Նվազել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով զոհերի թիվը՝ 2016-ին 12, իսկ ընթացիկ տարի 8 դեպք՝ 8 էլ բացահայտված: Ավելացել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը ՝ 45 դեպք նախորդ տարվա 25-ի փոխարեն:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը նաեւ նշում է, որ մարզում կոռուպցիոն հանցագործություններով հարուցվել է մոտ 30 քրեական գործ, որոնք դեռեւս նախաքննության փուլում են: «Եթե մենք ընդունենք, որ մարզում չունենք կոռուպցիոն դեպքեր, այսինքն` կաշառք տալ եւ ստանալ, ամենաուրախներից մեկը ես կլինեմ, բայց ես կարծում եմ, որ որոշ ոլոտներում կարող է լինեն նման երեւույթներ, եւ մենք էլ պետք է այս ուղղությամբ իրականացնենք արդյունավետ աշխատանքներ:

Եթե մենք կունենանք հանցանք կատարած անձ եւ նաեւ նրա դեմ կունենանք բավարար ապացույցների զանգված, այդ մարդն անպայման ենթարկվելու է քրեական պատասխանատվության: Դուք չեք կարող մատնացույց անել մի դեպք, որ մենք ունենք տվյալ հանցագործությունը, ունենք բավարար ապացույցներ եւ այդ անձը չի ենթարկվել քրեական պատասխանատվության»,-ասաց Կարեն Գաբրիելյանը:

Դատախազը նաև փաստեց՝ մարզում կան ընտանեկան բռնության, կավատության ու բռնաբարության, ինչպես նաև անչափահասերի կողմից հափշտակության դեպքեր:

loading...
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով Մարկոս Պիզելին գոլային փոխանցման հեղինակ է դարձել Թուրքիայում ոստիկանները գրոհել ու խուզարկել են համշենցի մտավորականի տունը, ձերբակալել նրա կոնջը Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ Գրականության և արվեստի թանգարանն անգնահատելի գանձ է նվեր ստացել Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը Թաիլանդի երկնքում «հրե ծիածան» է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ) Չավին հայտնել է, թե ինչու է Նեյմարը լքել Բարսելոնան ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին. ռուսաստանցի փորձագետ ՀՀ պաշտպանության նախարարը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Բակո Սահակյանը և Արամ Առաջինը քննարկել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր ՀԵՀ-ը կփոխհատուցի քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը Նիդեռլանդները քաղաքական ապաստան է տրամադրել Թուրքիայի 8 քաղաքացու Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Hyundai-ը, Nissan March-ը և Volkswagen-ը, վերջինն էլ տապալել է էլեկտրասյունը, կան վիրավորներ Հնդկաստանում ֆուտբոլային թիմը ծեծի է ենթարկել մրցավարներին Մեսութ Օզիլը թիմակիցներին հայտնել է, որ պատրաստվում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Հս. Կորեան կարող է մի քանի ամսից միջուկային զենք կիրառել ԱՄՆ-ի դեմ. ԿՀՎ Ավստրալիայում փակվել է վերջին ավտոգործարանը (լուսանկարներ) Բարսելոնայի մարզիչ. Հուսով եմ` Մեսսին այս մրցաշրջանում իր 200-րդ գոլը կխփի եվրագավաթներում
website by Sargssyan