Քաղաքաշինության պետկոմիտեի նախագահը կանխատեսում է ճարտարապետների համար բեկումնային տարի

Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում հոկտեմբերի 12-ին նշվել է Ճարտարապետության միջազգային օրը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչներ, այլք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, Ճարտարապետության միջազգային օրվա առթիվ բնագավառում ներդրած ավանդի և ձեռք բերած վաստակի համար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով: Տոնի առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով ևս պարգևներ են հանձնվել ճարտարապետներին:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով Ճարտարապետության միջազգային օրվա կապակցությամբ և ճարտարապետության բնագավառում ներդրած ավանդի համար «Տրդատ ճարտարապետ»«Մոմիկ ճարտարապետ»«Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներ և Կոմիտեի նախագահի շնորհակալագրեր են հանձնվել ոլորտի ներկայացուցիչներին:

Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, շնորհավորելով ներկաներին, մաղթել է բեղմնավոր աշխատանք: Նա նշել է, որ բոլոր հիմքերը և նախադրյալները կան ենթադրելու, որ 2018 թվականը ճարտարապետների համար կլինի բեկումնային տարի:

 «Ե´վ կառավարության կողմից այս տարի մշակված մեր ծրագրերը,  և´ Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցապատման տարածքներում ընթացող գործընթացները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ 2018 թվականին բոլորիս սպասվում է մասնագիտական առումով ծանրաբեռնված տարի»:

 Նա անդրադարձել է նաև Հայաստանի Ճարտարապետների միության հետ համատեղ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մշակած «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքին, նշելով, որ այն արդեն եզրագծին է մոտենում: «Օրենքի ընդունումը Ազգային Ժողովի կողմից հիմնարար քայլ է և լուրջ բազա է ստեղծելու, որ մեր մասնագիտությունը և ճարտարապետները լինեն արժանիորեն գնահատված, որ մեր միջավայրը լինի պաշտպանված, գեղագիտական չափանիշներին բավարարող»:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նույնպես շնորհավորելով ներկաներին և պարգևատրվողներին՝ մաղթել է ակտիվ և ծանրաբեռնված աշխատանք, մտահղացումների իրականացում:

Հիշեցնենք, որ Ճարտարապետների միջազգային միության կողմից սահմանված Ճարտարապետի միջազգային օրը նշվում է 1985 թվականից»:

loading...
Ֆուլ Հաուս 7-ի «հեփի էնդն» ու Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը Աղջիկները շատ են ամաչում խնդրել իրենց տղամարդուն անել դա… (ՇՏԱՊ)․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Միլենա Վարդանյանը սրանով ապացուցում է,որ սաունայում տղամարդկանց հետ հաճախ է լինում.Ահա,թե ինչ հմտորեն է նա... Հյուսիսային Ամերիկայում տարիներ առաջ գտած ջրահարսը ուսումնասիրություններից հետո նորից ծովում է Մահից մի քանի վայրկյան առաջ.Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում նայել Ամուսինը սպանեց կնոջը հարսանիքից մեկ ժամ հետո.Պատճառը սարսափելի է Չինաստանում կինը երկու անգամ կտրել է ամուսնու առնանդամը Մայա Պողոսյանը նախքան հայտնի դառնալը վաճառողուհի է եղել և չի ամաչում այդ փաստից Ի՞նչը Ռոզա Ֆիլբերգին ստիպեց լքել իր տունը Մոդելն ուղիղ եթերում լիովին մերկացել է Պերուի՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուց հետո 10+ լուսանկար, որոնք ապացուցում են՝ այս մարդիկ ծնող լինելու հետ բացարձակ կապ չունեն․ համաձա՞յն եք Երևանյան լճի մոտ հավաքվող գիշերային թիթեռնիկները «գրոհել» էին Գաի քննչականը. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Կյանքի զգալի մասը բանտում անցկացրած ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը՝ Զապ (Անդրանիկ Սողոյան) Արմավիրցի 24 ամյա տաքսիստը մեքենայի մեջ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14 ամյա աղջկա հետ Քրեական աշխարհի Թագուհիները Մայրը, նորածնի ոտքերը տեսնելով, հրաժարվեց նրանից՝ փոքրիկին թողնելով ծննդատանը. Տեսեք,թե ինչպիսին է նա 23 տարի անց Հարսնաքույրը ստուգում էր փեսային, մինչ հարսին հանձնելը Ինչից է այն պատրաստված-Coca Cola Օրական հարաբերություն ենք ունենում ամենաքիչը 5-10 պարսիկի հետ 5000-ով...
website by Sargssyan