Մարտունի-Վարդենիկ միջհամայնքային ճանապարհն ամբողջությամբ հիմնանորոգված է

Գեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում «Համաշխարհային բանկի» ներդրումներով իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերից մեկը՝ Մարտունի-Վաղաշեն-Աստղաձոր-Զոլաքար-Վարդենիկ միջհամայնքային եւ համայնքային նշանակության ճանապարհի հիմնանորոգումը, որի մեկնարկը տրվել է 2016 թվականի սեպտեմբերից:

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 10,5 կիլոմետր, որից 7 կիլոմետրն անցնում է համայնքների ներսով՝ կենտրոնական ճանապարհներով: Ասֆալտապատված մակերեսը կազմում է մոտ 70 հազար քառակուսի մետր: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 1 միլիարդ 941 միլիոն դրամ:

«Համայնքների ներսում կառուցվել են մայթեր, ջրահեռացման համակարգեր, կամուրջներ եւ կամրջային անցումներ, միջհամայնքային հատվածներում՝ տեղադրվել կողնակներ: Այս ճանապարհից օգտվելու հնարավորություն են արդեն ունենում 5 համայնքների մոտ 60 հազար բնակիչներ: Հարկ է կարեւորել, որ այս ճանապարհը քարուքանդ վիճակում էր եւ չէր շահագործվում ավելի քան 30 տարի, իսկ վերոնշյալ բնակավայրերի բնակիչները տրանսպորտային կապը միմյանց միջեւ իրականացնում էին Վարդենիս-Մարտունի-Երեւան մայրուղու միջոցով՝ մի կողմից ծանրաբեռնելով մայրուղին, մյուս կողմից՝ ավել ժամանակ ու միջոցներ ծախսելով երթեւեկության վրա:

Գտնում եմ, որ այս ծրագիրը շատ կարեւոր ու հրատապ էր, արդյունավետ, որի շնորհիվ բեռնաթափվում է Երեւան-Վարդենիս մայրուղին, իսկ 5 համայնքները միմյանց հետ կապ են հաստատում եւ՛ կարճ, եւ՛ ամենաժամանակակից ու նորանորոգ ճանապարհով»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը: Աշխատանքներն իրականացրել են «Կապավոր» ՍՊԸ ճանապարհաշինարարները: Մարտունի- Վարդենիկ միջհամայնքային ճանապարհի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին:

Loading...
loading...
Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն գոլերի ռեկորդ սահմանեց խմբային փուլում Ջիգարխանյանին շտապ հոսպիտալացրել են. նա չի կարողանում քայլել Հայաստանում 2017-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերն առավել բարձր են նախորդ տարվա համեմատ Սոչիում կայացել է Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումը Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է գրանցվել Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն Ղրղզստանի նախագահը փոխվարչապետ է նշանակել Արթիկի, Ապարանի, Սպիտակի և Դիլիջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Չեմպիոնների լիգա. Իգոր Ակինֆեեւի հակառեկորդը չշարունակվեց 44-րդ խաղում ՄԱԿ-ում Լիբանանի հարցով համակարգող են նշանակել Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է Ձերբակալված սաուդյան արքայազններին խոշտանգում են. Daily Mail Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հինգ մարզերում Աֆղանստանում «Թալիբանի» 9 թմրանյութերի լաբորատորիաներ են ոչնչացվել Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները (Photo) ՊՍԺ-ն գերխոշոր հաշվով հաղթեց, «Յուվենտուս»-«Բարսելոնա» խաղն ավարտվեց ոչ-ոքի. Չեմպիոնների լիգա Բերլուսկոնին Իտալիայի դեմ ՄԻԵԴ-ում դատական հայց է ներկայացրել ՈւԵՖԱ-ն «Ռեալի» ֆուտբոլիստին կասկածում է միտումնավոր դեղին քարտ ստանալու մեջ Ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայում
website by Sargssyan