Խաղաղություն նախապատրաստելը պետք է լինի բոլոր նախաձեռնությունների կենտրոնում. ԵԱՀԿ նախագահություն

ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը ուշադրությամբ հետևել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Այս մասին նշվում է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք ուրախ ենք տեսնել նոր ազդակներ և նախագահների հանձնառություն՝ քայլեր ձեռնարկելու բանակցային գործընթացը ակտիվացնելու և հավելյալ քայլեր իրականացնելու, որպեսզի նվազեցվի լարվածությունը շփման գծում»,- ասված է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության մամուլի խոսնակի հայտարարության մեջ:

ԵԱՀԿ-ում նախագահությունը հուսով է, որ նորացված ներգրավվածությունը կարտահայտվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոնկրետ քայլերում:

«Խաղաղություն նախապատրաստվելը պետք է լինի բոլոր նախաձեռնությունների կենտրոնում: ԵԱՀԿ գործող նախագահը, ով ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կողմից կարգավորվող հակամարտության հարցով իր անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի միջոցով, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունն ընդգծում են շարունակական պատրաստակամությունը՝ առաջ մղելու բոլոր կողմերի խաղաղության ջանքերը»,- ասված է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության հաղորդագրության մեջ:

Loading...
loading...
Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն գոլերի ռեկորդ սահմանեց խմբային փուլում Ջիգարխանյանին շտապ հոսպիտալացրել են. նա չի կարողանում քայլել Հայաստանում 2017-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերն առավել բարձր են նախորդ տարվա համեմատ Սոչիում կայացել է Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումը Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է գրանցվել Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն Ղրղզստանի նախագահը փոխվարչապետ է նշանակել Արթիկի, Ապարանի, Սպիտակի և Դիլիջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Չեմպիոնների լիգա. Իգոր Ակինֆեեւի հակառեկորդը չշարունակվեց 44-րդ խաղում ՄԱԿ-ում Լիբանանի հարցով համակարգող են նշանակել Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է Ձերբակալված սաուդյան արքայազններին խոշտանգում են. Daily Mail Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հինգ մարզերում Աֆղանստանում «Թալիբանի» 9 թմրանյութերի լաբորատորիաներ են ոչնչացվել Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները (Photo) ՊՍԺ-ն գերխոշոր հաշվով հաղթեց, «Յուվենտուս»-«Բարսելոնա» խաղն ավարտվեց ոչ-ոքի. Չեմպիոնների լիգա Բերլուսկոնին Իտալիայի դեմ ՄԻԵԴ-ում դատական հայց է ներկայացրել ՈւԵՖԱ-ն «Ռեալի» ֆուտբոլիստին կասկածում է միտումնավոր դեղին քարտ ստանալու մեջ Ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայում
website by Sargssyan