Երևանում ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է 17,9 տոկոսով

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունն hոկտեմբերի 17-ին ամփոփել է 2017թ. անցած ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Խորհրդակցությունը վարում էր վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը։ 

Ներկայացվեց անցած ինը ամիսներին մայրաքաղաքում հանցավորության շարժընթացի եւ հանցագործությունների բացահայտման վիճակագրությունը։ 
Այսպես, անցած ինը ամիսներին մայրաքաղաքում արձանագրվել է հանցագործության 7069 դեպք. բացահայտվել է 5899-ը։ 269-ով նվազել են ծանր հանցագործության դեպքերը։

Ձեռնարկված ծավալուն միջոցառումների արդյունքում՝ բացահայտման ցուցանիշը կազմել է 83,4 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 13,2 տոկոսով ավելի։ Մասնավորապես աճել է ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ 17,9 տոկոս։ 

Անդրադառնալով հնչեղություն ունեցող հանցատեսակներին՝ նշվեց, որ անցած ինը ամիսներին մայրաքաղաքում արձանագրված սպանության ինը դեպքից ութը բացահայտվել են ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում։ 

Անցած ինը ամիսների ընթացքում Երեւան քաղաքում հայտնաբերվել է 87 հանցավոր խումբ՝ 195 անձով, որոնք կատարել են 301 հանցագործություն։

Նշվեց նաեւ, որ դրական ցուցանիշներն ու ձեռքբերումները պայմանավորված են ինչպես ոստիկանության բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ դատախազության, քննչական կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ։

Վեր հանվեցին նաեւ բացթողումներն ու հիմնախնդիրները եւ դրանց վերացման աշխատանքների արդյունավետությանն ուղղված կոնկրետ առաջարկներ արվեցին։ 
Ամփոփելով նիստը՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը տվեց համապատասխան հանձնարարականներ»։

 

Քաղաքական գործիչների օնլայն մեդիա վարկանիշը 2017 թվականին Խաղադրույքի գործակիցը բարձրացնե՞լ. Վիվառոյում հնարավոր է Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց Հունվարի 17-ին մայրաքաղաքում ծնվել է 52 երեխա Սվիտալսկին զգուշացնում է Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել Մխիթարյանը համաձայնության է եկել Արսենալի հետ. նա կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. Transfer News Հայտնի է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ Նախագահի ելույթի օրը ՀՀ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել 10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար Չեմ տեսնում «Ռեալ»-ն առանց Ռոնալդուի. Զիդան Կրակովում Նալբանդյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը Երևանում հանցագործությունների բացահայտման աշխատանքերի արդյունավետությունը աճել է 10.3%-ով Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Բելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը. Metro Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ են վերցնում. Իվետա Տոնոյան ՀՀ ֆինանսների նախարարը Վիեննայում հանդիպել է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Առանց դիմահարդարման Լուսինե Թովմասյանն իրեն բոլորովին նման չէ (լուսանկար) Սովորական ավելը ձեր տուն բերում է հաջողություն և գումար․ Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է այն օգտագործել Հռիփսիմե Հակոբյանը յուրահատուկ լուսանկար է հրապարակել Դուբայից Վաչե Ամարյանի որդու արկածները Դուբայում (Լուսանկարներ, տեսանյութ) Արմինկան էլ դիզայներ դարձավ․ նրա մոդելավորած զգեստը շատ աղջիկների երազանք կարող է իրականացնել (լուսանկար) Վթարի է ենթարկվել Սպիտակցի Հայկոն (լուսանկարներ) Ի՞նչ է անում Աննա Կուրնիկովան՝ պահպանելու համար ձիգ, սպորտային կազմվածքը Ինչպես ընդամենը 24 ժամվա ընթացքում մաքրել օրգանիզմը տոներից հետո Ցնցող փաստեր էներգետիկ ըմպելիքների վտանգավորության մասին. իմանալով այս ամենը, երբեք չեք... Խնձորի քացախի օգտագործման 7 արդյունավետ եղանակ. հերպեսի բուժում, ոտքերի և քրտնքի տհաճ հոտի
website by Sargssyan