ՀՀ քննչական կոմիտեն պարզում է ավտոբուսում գողացված քարտով կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողացված քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսով երթևեկելու ընթացքում քաղաքացու պայուսակից  գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, նույնականացման քարտ, բանկային քարտեր: Գողացված բանկային քարտերից մեկով նույն օրը  կատարվել է գումարի կանխիկացման փորձ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի  անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Տեսանյութը՝ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Loading...
loading...
Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն գոլերի ռեկորդ սահմանեց խմբային փուլում Ջիգարխանյանին շտապ հոսպիտալացրել են. նա չի կարողանում քայլել Հայաստանում 2017-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերն առավել բարձր են նախորդ տարվա համեմատ Սոչիում կայացել է Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումը Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է գրանցվել Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն Ղրղզստանի նախագահը փոխվարչապետ է նշանակել Արթիկի, Ապարանի, Սպիտակի և Դիլիջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Չեմպիոնների լիգա. Իգոր Ակինֆեեւի հակառեկորդը չշարունակվեց 44-րդ խաղում ՄԱԿ-ում Լիբանանի հարցով համակարգող են նշանակել Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է Ձերբակալված սաուդյան արքայազններին խոշտանգում են. Daily Mail Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հինգ մարզերում Աֆղանստանում «Թալիբանի» 9 թմրանյութերի լաբորատորիաներ են ոչնչացվել Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները (Photo) ՊՍԺ-ն գերխոշոր հաշվով հաղթեց, «Յուվենտուս»-«Բարսելոնա» խաղն ավարտվեց ոչ-ոքի. Չեմպիոնների լիգա Բերլուսկոնին Իտալիայի դեմ ՄԻԵԴ-ում դատական հայց է ներկայացրել ՈւԵՖԱ-ն «Ռեալի» ֆուտբոլիստին կասկածում է միտումնավոր դեղին քարտ ստանալու մեջ Ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայում
website by Sargssyan